Պրահայում բողոքի ցույցեր են. պահանջում են վարչապետի հրաժարականը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի ցույցեր են՝ վարչապետ Անդրեյ Բաբիսի հրաժարականի պահանջով։ Նրան մեղադրում են Եվրամիության կողմից ապօրինի գումարներ ստանալու համար, գրում է Deutsche Welle-ն:

Ցույցի մասնակիցների թիվը 12 հազարի է հասնում։ Ակցիայի ընթացքում կարգուկանոնի պահպանմանը տասնյակ իրավապահներ են հետևում:

«Ամո՛թ, ամո՛թ», «Մենք հոգնել ենք» վանկարկումներով ցուցարարները պահանջում են նաև արդարադատության նախարար Մարիե Բենեշովայի հրաժարականը՝ ապահովելու համար դատական համակարգի արդարությունը։ Նրանց կարծիքով՝ նախարարը, հնարավոր է, փորձի միջամտել վարչապետի դատական գործին։

Պահանջների չիրականացման դեպքում ցուցարարները պատրաստվում են հունիսի 23-ին ևս մեկ ակցիա իրականացնել։

1989 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր սա Չեխիայում կազմակերպված ամենալայնամասշտաբ ցույցն է:

Արդարադատության նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը կազմակերպվում են դեռ ապրիլի վերջից։ Ապրիլի 29-ին կազմակերպված ակցիայի արդյունքում հրաժարական էր տվել արդարադատության նախկին նախարար Յանա Կնեժինեկան։ Ավելի ուշ այդ պաշտոնում նշանակվել է իրավական հարցերով նախագահի խորհրդական Մարիե Բենեշովան:

Նելլի Մելքոնյան