Զելենսկին «Ղրիմի վերադարձի ռազմավարություն» է մշակում

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է Բրյուսել այցի ընթացքում Ղրիմի վերադարձի ռազմավարությունը քննարկել: Ռազմավարության մանրամասների մասին ոչինչ չի նշվում, սակայն հայտնի է, որ Ուկրաինայի այժմյան ղեկավարության դիրքորոշումը չի փոխվել. Կիևը Ղրիմն ուկրաինական տարածք է համարում և մտադիր է հասնել դրա վերադարձին, գրում է Gazeta-ն:

Զելենսկին հարցը Բրյուսելում քննարկելու է Եվրամիության և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Յուլիա Մենդելը:

«Վարչակազմը ցանկանում է թափանցիկ լինել, բայց խոսել շատ զգայուն ինչ-որ լուրերի կամ լուծումների մասին՝ մինչ որոշման ընդունումը, չէինք ցանկանա»,- ասել է Մենդելը:

Ղրիմի հարցով դիրքորոշման մասին Զելենսկին խոսել էր դեռևս մայիսի 20-ին, երդմնակալության ժամանակ՝ թերակղզին ու Դոնբասն «ուկրաինական հող» անվանելով: Նա ընդգծել է, որ իրեն վստահված պետությունը ոչ միայն տարածքներ, այլև մարդկանց է կորցրել. «Եվ այսօր մենք պարզապես պետք է վերադարձնենք նրանց գիտակցությունը: Այս տարիների ընթացքում իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի նրանք իրենց ուկրաինացի զգան: Նրանք օտար չեն, նրանք մերն են»:

Ռուսաստանից արդեն արձագանքել են Զելենսկու մտադրությանը: Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը «ՌԻԱ Նովոստի Ղրիմ»-ին ասել է, որ «Արևմուտքն ի վիճակի չէ Ուկրաինային օգնել Ղրիմը վերադարձնելու հարցում», այդ պատճառով թերակղզու վերադարձի «ռազմավարության մասին հայտարարություններ անելով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին» վնաս է հասցնում իր վարկանիշին:

«Ղրիմն այնքան վերադարձնողներ են եղել, որ ես արդեն կորցրել եմ հաշիվը: Այդ պատճառով անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Զելենսկին վնասում իր վարկանիշին: Նրանք ուժով Ղրիմը չեն վերցնի: Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի քաղաքականության վրա չի ազդում»,- մասնավորապես ասել է Բալբեկը: