Դոնալդ Թրամփը Լոնդոնի քաղաքապետին «անզգա անհաջողակ» է անվանել

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին՝ նրան անվանելով «անզգա անհաջողակ»: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լոնդոնի քաղաքապետը քննադատել է բրիտանական կառավարությանը՝ Թրամփին պետական այցով Մեծ Բրիտանիա հրավիրելու համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Թրամփի խոսքով՝ Սադիկ Խանը ոչ միայն վատ է աշխատում, այլև իր դեմ չարամտորեն է տրամադրված:

«Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում Խանը բոլոր առումներով իրեն վատ է դրսևորել և անմիտ թշնամանք դրսևորել՝ կապված Միացյալ Թագավորության ամենակարևոր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի նախագահի այցի հետ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը Լոնդոնի քաղաքապետին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հետ է համեմատել. վերջինը ևս մշտապես քննադատում է Թրամփին:

«Նա անզգա անհաջողակ է, որը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Լոնդոնի հանցագործությունների վրա, այլ ոչ իմ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ Լոնդոնի քաղաքապետը մեկ անգամ չէ, որ քննադատել է իշխանությունների՝ Դոնալդ Թրամփին պետական այցով Մեծ Բրիտանիա հրավիրելու որոշումը: Նա դժգոհ է ԱՄՆ նախագահի միգրացիոն կոշտ քաղաքականությունից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա մեկնարկել է այսօր: ԱՄՆ նախագահին ու առաջին տիկնոջը Լոնդոնում ընդունել է Եղիսաբեթ 2-րդ թագուհին: Սա Թրամփի երկրորդ այցելությունն է Մեծ Բրիտանիա։ Մինչ այս էլ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ բրիտանացիները պատրաստվում են ԱՄՆ նախագահին զանգվածային ցույցերով դիմավորել։

Նելլի Մելքոնյան