Էրդողանը դժգոհել է Թուրքիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավարների ժողովի ժամանակ:

Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում եվրոպական երկրների դիրքորոշումների խնդրին:

«Մենք չենք հրաժարվել եվրաինտեգրման ռազմավարական նպատակից: Բանակցությունների սկզբից մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք: Գիշեր-ցերեկ իմ կուսակցությամբ և ինձնով հետաքրքրվող այդ քաղաքական մոտեցումները Եվրոպային ոչ մի օգուտ չեն տա: Այդ մոտեցումը Եվրոպային կբերի այն նույն վիճակին, ինչ  2-րդ աշխարհամարտի նախաշեմին էր: Ինչպիսին որ ֆաշիզմն էր, այնպիսին էլ ձեր արածներն են» , -հայտարարել  է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կոչ է արել իր հայրենակիցներին՝ չքվեարկել «Թուրքիայի թշնամիների» օգտին: Նրա խոսքով՝ Եվրամիությունում արդեն կարծիքներ են հնչում, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում միայն Գերմանիայի ձայնը դեռ որոշիչ չէ:

Էրդողանը տեսակետ է հայտնել նաև, որ Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ սկսել են ավելի անհանդուրժող վերաբերվել հատկապես Մերկելի և Սարկոզիի՝ պաշտոնի գալուց հետո:

«Առաջ մեզ գագաթնաժողովների էին հրավիրում, Մերկելի և Սարկոզիի ընտրվելուց հետո ասացին՝ թեկնածուները չեն կարող մասնակցել, միայն ԵՄ անդամ երկրները թող մասնակցեն: Հետո մեզ այլևս չհրավիրեցին գագաթնաժողվներին: Ապա 35-ի հասցրեցին բանակցությունների գլուխների թիվը: Հետո խնդիրներ ստեղծեցին վիզաների ազատականացման հարցում: Բոլորովին առնչություն չունեցող երկրները ներգրավվեցին շենգենյան գոտու մեջ, իսկ մեզ մերժեցին: Բայց այսօր մեզ թիրախ դարձնողների նետերը վաղը հենց իրենց է ուղղվելու»,- եզրափակել  է Թուրքիայի նախագահը: