ԱՄՆ-ն, Իսրայելն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով գործարքի են պատրաստվում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ-ն, Իսրայելն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով գործարքի են պատրաստվում: Այդ առիթով հունիսին արևմտյան Երուսաղեմում հանդիպում է նախատեսվում՝ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի մասնակցությամբ: Այս մասին գրում է ՌԲԿ-ն վկայակոչելով Asharq Al-Awsat պարբերականը:

Նշենք, որ բանակցությունների մասին ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տունը, Կրեմլում, սակայն, հայտնել էին, որ առայժմ տեղեկություն չունեն այդ մասին:

Կողմերը քննարկելու են Սիրիայի հարցով «ճանապարհային քարտեզը», որը կնախատեսի երկրի վերականգնումը և սիրիական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը: Փոխարենը Ռուսաստանը պետք է հայտարարի հատուկ միջոցառումներ իրականացնելու իր պարտավորության մասին. մասնավորապես՝ վերահսկել Սիրիայում Իրանի դերը և հետևել երկրում քաղաքական գործընթացներին:

Առայժմ հայտնի չէ, թե ով է գործարքի նախաձեռնողը: Asharq Al-Awsat-ի փոխանցմամբ՝ նման համաձայնագիրը Սիրայում ԱՄՆ-ի և նրա գործընկերների, ինչպես նաև արաբական պետությունում Ռուսաստանի շահերի միջև կարող է կապող օղակ դառնալ:

Ընդհանուր առմամբ, բանակցությունների հիմնական թեման Սիրիայում իրանական ներկայությունն է: Հանդիպման ծրագրում այդ հարցը ներառված է որպես Մերձավոր Արևելքում «տարածաշրջանային անվտանգության քննարկում»: Նմանատիպ բանակցությունների անցկացումը, ըստ պարբերականի, հիմնված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխըմբռնման վրա:

Ավելի վաղ՝ մարտի 26-ին, Times of Israel պարբերականը տեղեկություն էր տարածել, որ իսրայելական Կառավարությունը ծրագիր է կազմել՝ ուղղված Սիրայում իրավիճակի կարգավորմանը, և այն ուղարկել ԱՄՆ և ՌԴ նախագահներին։

Նելլի Մելքոնյան