ԱՄՆ նախագահին Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցերով կդիմավորեն

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Բրիտանացիները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել բողոքի զանգվածային ցույցերով: Այս մասին տեղեկանում ենք TVC.ru-ից:

Թրամփի պետական այցը Բրիտանիա մեկնարկում է այսօր: ԱՄՆ նախագահին ու առաջին տիկնոջը Լոնդոնում ընդունելու է Եղիսաբեթ 2-րդ թագուհին: Նշենք, որ սա Թրամփի երկրորդ այցելությունն է Մեծ Բրիտանիա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքի ակցիային, նախնական տվյալներով, մինչև 250 հազար մարդ է մասնակցելու: Թրամփի այցն առանձնապես չի ուրախացրել նաև որոշ քաղաքական գործիչների, որոնք հրաժարվել են նրա հետ հանդիպում ունենալ։ Նրանց թվում է Համայնքների պալատի խոսնակ Ջերեմի Քորբինը, որն ԱՄՆ ղեկավարին ռասիստ էր անվանել:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բողոքի ցույցերն անցկացվելու են ներգաղթի ու կլիմայական փոփոխությունների հարցերում Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականության դեմ: Անցյալ տարի Թրամփի դեմ ցույցերին ավելի քան 100 հազար մարդ էր մասնակցել:

Մեծ Բրիտանիայից հետո, եվրոպական շրջագայության ընթացքում, ԱՄՆ նախագահը նախատեսում է լինել նաև Իռլանդիայում և Ֆրանսիայում:

Նելլի Մելքոնյան