«Օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին երկրորդ անգամ առաջադրել»․ ԱԺ-ն ՍԴ դատավորի նոր թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Իշխանական պատգամավոր Արփինե Դավոյանը Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու Վահե Գրիգորյանին միայն մեկ հարց ունի․ «Ինչպե՞ս է նա պատրաստվում աշխատել Հրայր Թովմասյանի հետ»։

«Վահե Գրիգորյանը «Իմ քայլը» խմբակցության համար յուրային չէ,- ասում է պատգամավոր Արփինե Դավոյանը,-այդպիսի բան չկա»։

Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը համոզված է, որ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը հակաօրինական է։

«Օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին երկրորդ անգամ ներկայացնի իրավասու նույն մարմինը, տվյալ պարագայում՝ նախագահը երկրորդ անգամ ներկայացրեց նույն թեկնածուին, և սա օրենքի խախտում է»,- վստահեցնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորն ակնարկում է, որ այս տարվա ապրիլի սկզբին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքից իշխանությունը ձգտում էր հանել «նոր թեկնածու» եզրույթը, որպեսզի հանրապետության նախագահը կարողանա հենց Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ առաջադրել։ Սակայն ընդդիմությանը հաջողվել էր այդ փոփոխության ընդունումը տապալել։

«Այն, որ բոլոր թեկնածուներին, որոնք համապատասխանում էին օրենքի բոլոր չափանիշներին, և դա ապաքաղաքականացվածությունն էր և մասնագիտական ձեռնհասությունն էր, քաղաքական իշխանությունը մերժեց, էստեղ մի բան պետք է մտածել՝ բացառապես ուզում են իրենց քաղաքական կողմնորոշումն ունեցող թեկնածուին առաջ տանել»,- ասում է Տարոն Սիմոնյանը։

Պարոն Սիմոնյանը կարդացել է նախագահի աշխատակազմի պարզաբանումը, թե ինչու է նախագահ Արմեն Սարգսյանն այս անգամ առաջադրել հենց փաստաբան Վահե Գրիգորյանին։ Այնտեղ ասված է, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի լինել և նաև դառնալ սակարկությունների և շահարկումների առարկա, ուստի նախագահն առաջադրում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը․ «Էնտեղ կարմիր գծի պես գնում է այն միտքը, որ դե ուզում եք էդ թեկնածուին և այլ տարբերակ չեք թողնում, ես կներկայացնեմ։ Սա ուղղակի ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ։ Նախագահն էլ, կարծում եմ, չպետք է տուրք տար այդ ճնշումներին և օրենքի խախտմամբ չպետք է թեկնածու ներկայացներ»։

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը Տարոն Սիմոնյանի մեկնաբանություններին չի ուզում անդրադառնալ, դրանք, ըստ պարոն Միրզոյանի, կամայական են։

«Կա մեկ իրավաբան պատգամավոր, որ պնդում է որ էդպես չի կարող լինել և կան բազմաթիվ այլ պատգամավորներ, այդ թվում իրավաբան, որ ասում են, որ նման բան կարող է լինել»,- հակադարձում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա չափազանց դրական է վերաբերվում նախագահի առաջադրած թեկնածուին։ Բայց ինքը չգիտի, թե ինչպիսին կլինի «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը Վահե Գրիգորյանի հանդեպ․ «Էնպես չի, որ ես իրեն համարում եմ մտերիմ մարդ և վերջ, էլի»։

Խորհրդարանի ղեկավարը միանշանակ և վճռական վստահեցնում է՝ Վահե Գրիգորյանի հնարավոր ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ամենևին չի նշանակում, որ «Իմ քայլը» յուրային մարդու է ուղարկում այնտեղ։

Մհեր Արշակյան