Հադրութում ՊԲ զինծառայողների համար բազմաբնակարան երկու շենք է կառուցվում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հադրութում  բազմաբնակարան երկու շենք է կառուցվում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար: Արցախի քաղաքաշինության նախարարությունից  հայտնում են, որ շենքերի շինարարությունը սկսվել է 2016 թվականին: Առաջին շենքը` 20 բնակարանով, շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Այստեղ արդեն ավարտվել են տանիքի ծածկի կառուցման, դռների և լուսամուտների տեղադրման, էլեկտրական գծերի, ներքին ու արտաքին ջրագծերի մոնտաժման աշխատանքները,  իրականացվում է ներքին հարդարում:

Մյուս շենքը, որն, ըստ նախագծի  16 բնակարանոց է,  նախատեսվում է հանձնել 2018-ին:

Շենքերն արևկող են, ունեն մեկ նկուղային և 4 վերգետնյա հարկեր: Հարմարավետ կենցաղավարության համար կստեղծվեն բոլոր պայմանները: Շինարարությունն ավարտելուց հետո կբարեկարգվի շենքերին հարող տարածքը:

Ծրագրով նախատեսված է կառուցել  մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի, կանաչ գոտի` զբոսահարթակով:

ՊԲ սպայակազմի  համար կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն իրականացվում է ՊԲ միջոցներով. Կապալառու կազմակերպությունը` «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն է:

Այս ծրագրով, ՊԲ սպայակազմի համար  բազմաբնակարան շենքեր են կառուցվել Արցախի մայրաքաղաքում և բոլոր շրջկենտրոններում: