ԱՊԼ գլխավոր քարտուղարը՝ Իրան-ԱՄՆ պատերազմից խուսափելու պայմանի մասին

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Իրանը կարող է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատումից, եթե դադարի միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին: Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովից հետո այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը, գրում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն որոշել է ռազմածովային ուժեր ու այլ զորքեր ուղարկել՝ Իրանի ագրեսիային հակազդելու համար, բայց պատերազմ չի ուզում: Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Կապրենք՝ կտեսնենք»,- ասել է նա:

Նա հավելել է, որ Իրանից պահանջում են դադարեցնել արաբների ներքին գործերին միջամտությունը և վերանայել տարածաշրջանում իր պահվածքը. «Եթե դա տեղի ունենա, չեմ կարծում, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև թշնամական և ռազմական գործողությունների անհրաժեշտություն կլինի»:

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի հայտարարությանը՝ հերքելով Պարսից ծոցի երկրների ներքին գործերին միջամտելու մասին Թեհրանի հասցեին հնչած մեղադրանքներն ու դատապարտելով արաբական երկրների դիրքորոշումը:

«Ցավում ենք, որ Մեքքայում անցկացված գագաթնաժողովի ընթացքում (ԱՊԼ-ի և ՊԾՀԽ-ի) Սաուդյան Արաբիան չարաշահեց իր լիազորությունները՝ օգտագործելով իր քաղաքական ազդեցությունը: Հերքում և դատապարտում ենք Պարսից ծոցի մի շարք երկրների անհիմն հայտարարությունները: Գագաթնաժողովների ամփոփիչ հայտարարությունը չի արտահայտում բոլոր մասնակիցների կարծիքը»,- ասել է Իրաի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

Նշենք, որ ԱՄՆ-ն, որպես Թեհրանին ուղղված ազդակ, USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ՌԾՈՒ հարվածային խումբ է ուղարկել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի, որում ներառված են Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան: Վաշինգտոնում ընգծել են, որ չեն ձգտում Իրանի հետ առճակատման, սական պատրաստ են պաշտպանել տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը: