ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ եթե Թուրքիան ավարտին հասցնի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը, ապա Վաշինգտոնը կկիրառի CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը. գրում է ermenihaber-ը:

«Լուրջ հետևանքներ կարող են լինել, այդ թվում նաև՝ պատժամիջոցներ»- ասել է Օրտագուսը, երբ բրիֆինգի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առաջացած ճգնաժամին:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, ԻՊ-ի դեմ պայքարում կարևոր երկիր է, բայց դրանով հանդերձ ռուսական համակարգերի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել:

Օրտագուսը մասնավորապես ասել է. «Եթե Թուրքիայն կյանքի կոչի S-400-ների գնումը, ապա շատ լուրջ, շատ բացասական հետևանքների առաջ կկանգնի: Դրանք են՝ F-35 կործանիչների գնումը, այդ ծրագրին թուրքական արդյունաբերության մասնակցությունը և CAATSA օրենքով նախատեսված պատժամիջոցները: Դա շատ լուրջ է, շատ իրական և մենք շարունակում ենք ծայրաստիճան հետևողական լինել այս խնդրում»:

Նշենք, որ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը ԱՄՆ-ն կիրառում է նաև Իրանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի նկատմամբ: