Արցախի ՊՆ-ում ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների վիճակին և զորքերի պատրաստության համապատասխանությանը` առաջադրված խնդիրներին, ինչպես նաև ուսումնանյութական բազայի վիճակին, նշված ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

«Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինվորական կոմիսարներ ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ:

ՊԲ-ի հրամանատարը, կարևորելով աշխատակարգով նախատեսված բոլոր թեմաները, մասնավորապես նշել է, որ առանց վերը նշված հարցերի համալիրը պատշաճ ուշադրության արժանացնելու և տվյալ ոլորտներում, բանակաշինության արդի պահանջներին համապատասխան, զարգացման տեմպեր ապահովելու, հնարավոր չէ լիարժեք կերպով իրականացնել զինված ուժերի առջև դրված խնդիրները, ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, իրեն վերապահված պարտականությունների կատարմանը վերաբերվի առաքելության կատարման զգացումով:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային զեկույցներն ու քննարկումները:

Բանախոսները, ըստ առանձին ուղղությունների անդրադարձել են նախատեսված հարցերին` խոսելով ինչպես տեղերում արձանագրված դրական միտումներից, այնպես էլ այն բոլոր խնդրահարույց թեմաներից, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ:

Ամփոփելով ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է ներկաներին խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: