Սերժ Սարգսյանը հասկանում է, թե ինչպես են իրեն ստորացնում, սակայն վերացնելով արևմտամետ ուժերին` գործիք չունի դրա դեմն առնելու

Լուրեր

12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
Բոլորը

– Պարոն Ենոքյան, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ի կողմից օրինական զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա կհանգեցնեն զոհերի թվի աճին: «Կան միջազգային ընդհանուր օրենքներ և մոտեցումներ՝ հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»: Ինչպես կմեկնաբանեք Պուտինի այս հայտարարությունը։

– Ուկրաինայի դեպքում սա պարզ հոխորտանք է, սպառնալիք, թե նման քայլերը կբերեն նոր պատերազմի Ուկրաինայի տարածքում։ Հենց այսպիսի սպառնալիքներով էր Պուտինը կանգնեցրել սպառազինության մատակարարումը Օբամայի վարչակարգի ժամանակ։ Սակայն չի բացառվում, որ Պուտինը գնա իրավիճակի սրման ոչ թե Ուկրաինայում, այլ այնտեղ, որտեղ կարող է, մասնավորապես Ղարաբաղում, քանի որ այս դեպքում Կրեմլը ուղղակիորեն հանդես չի գալիս, այլ գործում է իր դրածոների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջոցով, այսինքն՝ և գայլը ողջ կմնա, և պատերազմը կլինի։ Մինդեռ Ադրբեջանին և Հայաստանին ռուսական զենքի մատակարարմանը Ռուսաստանը չի նայում այդ տեսանկյունից, սակայն կարևոր է, որ հայտարարելով, թե հակամարտության գոտի զենքի մատակարարումը միայն վատթարացնում իրավիճակը, Պուտինն ակամա խոստովանում է, որ հենց ինքն է ղարաբաղյան հակամարտության սրացումների պատասխանատուն ։ Չասենք, թե սա երկակի ստանդարտներ են, սակայն Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ հետամուտ լինի այս հարցին ու Կրեմլից պատասխան պահանջի։ Թերևս սա է մեզ համար գլխավոր դասն ու հետևությունը։

– Այնուամենայնիվ, եթե ՌԴ նախագահը խոսում է հակամարտության գոտում զենքի մատակարարման վտանգների մասին, չե՞ք կարծում, որ սա լավ հնարավորություն է, որպեսզի ՀՀ իշխանություններն էլ այդ խնդիրը բարձրաձայնեն Կրեմլի առջև` մատնացույց անելով Ադրբեջանին զենքի վաճառքը: Ըստ Ձեզ, ինչ քայլեր պետք է անի Հայաստանի իշխանությունը։

– Այն, ինչ որ արել է․ սպասի Ռուսաստանի քայլերին, հետո փորձի խնդրել, որ իր հանդեպ դաժան չլինի Մոսկվան, հետո գործադրի մեր ունեցած «գաղտնի» զենքը՝ մեր զինվորների հայրենասիրությունն ու անվեհերությունը, որով չեզոքացնում է քաղաքական գործիչների դավաճանությունը։

-Պարոն Ենոքյան, Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվեը ինչո՞վ եք պահմանավորում։

– Կարծում եմ, երկու կարծիք լինել չի կարող․ Ռուսաստանի ճնշմամբ։ Ռուսաստանը թույլատրեց, որպեսզի Հայաստանը մասնակցի ՆԱՏՕ-ական 1-2 զորավարժության, որպեսզի հետո ավելի հանրային, կոշտ ու նվաստացուցիչ ձևով արգելի Հայաստանի մասնակցությունը։ Եվ կրկին՝ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, անգամ խորհրդարանից դուրս, որը կարողանա հաշիվ պահանջել իշխանություններից։ Այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը հետևողականորեն ոչնչացրել է բոլոր արևմտամետ, ժողովրդավարամետ, Հայստանի անվտանգությանը նախանձախնդիր ուժերին, և նման դեպքերում այս հանգամանքը բումերանգի նման է խփում հենց Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Այլ դեպքերում գոնե ընդդիմությունը կարող էր բողոքի ձայն բարձրացնել, սակայն հիմա Սերժ Սարգսյանն էլ է հասկանում, թե ինչպես են իրեն ստորացնում, բայց գործիքներ չունի ոչ միայն դրա դեմն առնելու, այլև արտահայտվելու համար։

-Ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը Tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին հակասում է Հայ-ռուսական միավորված զորախմբի մասին համաձայնագրին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Դա գնահատում եմ որպես Կոլերովի հերթական ցինիզմը։ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին կան բազմաթիվ փաստաթղթեր, և եթե դրանք հակասում էին Հայ-ռուսական միավորված զորախմբին, ապա հենց այն ժամանակ էր պետք դրանք չեղարկել կամ գոնե վաղն է պետք դա անել, որպեսզի այս Հայաստան-Ռուսաստան-ՆԱՏՕ եռանկյունին մնա իրավական հարթության մեջ և ոչ թե ռուսական կոլերովների կամ ռուսական շահերին նախանձախնդիր համանման հայկական «քաղաքական գործիչների» ու «քաղաքական վերլուծաբանների» կամայական մեկնաբանությունների առարկա։  

-Այնուամենայնիվ, հնարավոր է, որ նման գաղտնի կետ եղած լինի համաձայնագրում, և եթե այո՝ սա ի՞նչ է նշանակում և ի՞նչ հետևանք կարող է ունենալ։

– Չեմ կարծում։ Ի վերջո, այս փաստաթղթերը ինչ-որ ժամանակ բացվելու են, և ոչ ոք չի ցանկանա, թեկուզ հետմահու, կրելու հայրենիքի դավաճանի խարանն ու սերունդների նզովքը։ Ճիշտ է, մենք մինչև հիմա էլ չենք հասկանում, թե իրավականորեն ինչ է այդ հայ-ռուսական զորախումբը, բայց քաղաքկանորեն հասկանում ենք, որ դրա իմաստը հայկական զորքին զսպելն ու ռուսական շահերին ծառայեցնելն է։ Կարծես թե, առաջին անգամ է օգտագործվում այս չարաբաստիկ ռուս-հայկական զորախումբի գործոնը, այս անգամ՝ քարոզչական ու դեզինֆորմացիոն նպատակներով, սակայն սա դեռ վերջը չէ, այն դեռ մեծ փորձանքներ է բերելու մեր գլխին։ Կարծում եմ, որ համաձայնագրի նպատակը Հայաստանի կողմից սեփական բանակի տնօրինման իրավունքի աստիճանական կորուստն է, և այս առումով Կոլերովը լավ ծառայություն է մատուցում մեզ, քանի որ արդեն իսկ վերհանում է այդ համաձայնագրի ստորջրյա խութերը։ Թերևս վավերացումից առաջ Հայաստանի իշխանությունները կարող են փորձել գտնել ձևակերպումներ, որոնք թույլ կտան խուսափել նման թակարդներից։

 

Այս իրավիճակում, ըստ Ձեզ, հնարավոր է, որ կրկնվի 2013թ-ի սցենարը, և այս անգամ էլ Հայաստանը վերջին պահին հրաժարվի նոյեմբերին ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից։

– ԵՄ-ի հետ համաձայանագրի ստորագրումը, ինչքան էլ որ այն բովանդակազրկվել է այս ընթացքում և համաձայնեցվել է Կրեմլի հետ, միշտ էլ պարունակում է չստորագրվելու վտանգը։ Մենք, իհարկե, լավ ենք հասկանում, որ Սերժ Սարգսյանի հավաստիացումները ոչ մի արժեք չունեն։ Դժվար է որևէ կանխատեսում անել, քանի որ նման հարցերը որոշվում են Կրեմլում և մեկ գիշերվա ընթացքում։ Միաժամանակ, կարող եմ ասել, որ այն կարևորագույն նշանակություն ունի Սեժ Սարգսյանի համար, քանի որ թեկուզ սկսած իր սիմվոլիկ նշանակությունից` այն կարող է ապահովել նրա դերը պոստ-պուտինյան աշխարհում։ Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում այդ հանգամանքը և նրա կողմից քաղաքական դաշտի արևմտամետ հատվածի ոչնչացումը հենց այդ նպատակն է հետապնդում։ Տվյալ պահին Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական սպառնալիքը ռուսական կրեատուրաներն են՝ գագիկծառուկյանները, սեյրանօհանյանները, տարբեր ահաբեկչական խմբավորումները։ Սերժ Սարգսյանը հմտորեն ընտրում է նրանց դեմ ամեն պահի պայքարելու մարտավարությունները, ինչը նրան հնարավորություն է տալիս խուսափել ռուսական թակարդներից և գոյատևել ներկա կրեմլյան իշխանության օրոք։ Մինչդեռ արևմտամետ ուժերի չեզոքացումն ունի ռազմավարական նշանակություն, դրան են ուղղված նրա հիմնական ջանքերը․ հենց միայն «Ելք»-ի հետ աճպարարությունների բարձր մակարդակը և հմուտ կատարումը ապացուցում է այն ուշադրությունը, որ Սերժ Սարգսյանը նվիրում է այս ոլորտին։ Նա կարծում է, որ վերացնելով բոլոր եվրոպամետներին, դրանով հենց ինքն է դառնում Արևմուտքի միակ գործընկերը Հայաստանում, ինչը, ի տարբերություն իր մայրամուտին մոտեցող պուտինյան ադմինիստրացիայի ժամանակ գոյաատևելու խնդրին, նոր ստեղծվելիք աշխարհակարգում իր իշխանությունը հավերժացնելու հնարավորություն է տալիս։ Այս առումով Սերժ Սարգսյանը շատ մեծ նշանակություն է տալիս ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, քանի որ այն որոշ հանրապետական «պրոարևմտյան» գործիչների խոսքերից բացի` կլինի իր մոտեցումը ցուցադրող կարևորագույն գործնական քայլ, թեկուզ՝ սիմվոլիկ։

 

Սեդա Ղուկասյան