Իզուր չի Սերժ Սարգսյանը մեղադրվել, որ քառօրյան կասկածելի պատերազմ է. Մանվել Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

Պարո՛ն Սարգսյան, քաղաքական դաշտի վերջին իրադարձությունները կապված են երկու հանգամանքի հետ՝ Դաշնակցությունը մայիսի 23-ին հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում և ասացին, թե «դեղին քարտ» են ցույց տալիս իշխանությանը, և երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից դուրս գալուց հետո առաջին անգամ երեկ հանդիպել է իր աջակիցների հետ։ Քաղաքական լուրջ պրոցեսների սպասե՞լ առաջիկայում:

– Պետք է ընդգծել, որ մեկ տարի է՝ քաղաքական դաշտում վակուում է ստեղծվել՝ կապված հետհեղափոխական իրադարձությունների հետ: Լուրջ դիրքորոշումներ ի հայտ չեն եկել, շատ թույլ գնահատականներ են տրվում իրավիճակի մասին, շատ քիչ մարդիկ են փորձում խորքային հասկանալ պրոցեսը։ Հետաքրքիր է, որ դատական համակարգի բարեփոխումների կամ ստեղծման խնդիրը, կարծես, հանկարծակի՝ կյանքը ինքը բերեց։ Մեկ տարի առաջ խոսվում էր, որ պետք է հետհեղափոխական իրավիճակը կանոնավորվի ինչ-որ ձևով, մի հսկա քրեաօլիգարխիկ համակարգ հեռացել է, որը խաղի կանոններ էր թելադրում, և նոր ստեղծված վիճակը պետք էր ինչ-որ ձևով իրավական կարգավորում ստանար:

Անընդհատ խոսվում էր դրա մասին՝ իշխանության և բիզնեսի տարանջատման խնդիր, դեկապիտալիզացիա, Կուսակցությունների մասին օրենք, որ, ի վերջո, պարզենք՝ ո՞վ իրավունք ունի մասնակցել ընտրություններին, դատական համակարգի, ժողովրդավարության վերաբերյալ, բայց ընդամենը խոսակցություններ են, ուրիշ պրոցեսներ են գնում։ Իրավական կարգավորման հետ կապված ոչ մի բան չէր նկատվում, ու հանկարծ Քոչարյանի դատավարությունը բերեց նրան, որ պայթեց դատական համակարգի խնդիրը: Ես չգիտեմ՝ դա ոնց է եղել, բայց կյանքն է ստիպել։ Նաև խնդիր չի դրվում կանոնավորելու տնտեսական հարցը։ Բայց հանկարծակի այստեղից դատական համակարգի խնդիրն առաջ եկավ, և հիմա ահագին հարցեր կախված են՝ նպատակը ո՞րն է։ Դատական համակարգի կանոնավորելը նշանակում է՝ վստահություն ստեղծել հանրության շրջանում:

– Դաշնակցությունն իշխանությանը լրջանալու կոչ արեց։ ՀՅԴ-ն նաև հայտարարում է, որ հավակնում է դառնալ ընդդիմադիր բևեռի առանցք։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հիմքեր ունեն ՀՅԴ-ի այսպիսի նպատակները:

– Օբյեկտիվ հիմքեր ոչ ոք չունի, որովհետև կես տարի է անցել պառլամենտական ընտրություններից, երբ կուսակցությունները տեսան՝ ինչքան քվե ունեն, հասկացան, որ բարդ է վիճակը, քան պատկերացում կար: Քաղաքական վակուում է ստեղծվել։ Մամուլն ու ֆեյսբուքն են լրացրել ընդդիմադիր դաշտը: Ինչի՞ համար, որովհետև հստակ պարզվեց, որ կուսակցական համակարգ չունենք։ Ընտրությունները հետաքրքիր են դրանով: Կուսակցություններն առնչություն չունեն այս կյանքի հետ, և հիմա կուսակցությունները նորից փորձում են տեսնել, թե այսքան մարդ կհավաքե՞ն, թե՞ չէ, դեղին քարտը՝ դեղին քարտ, բայց այդպես էլ չհասկացա՝ ինչի՞ համար դեղին քարտ, ի՞նչ է նշանակում լրջանալ: Լոզունգային հայտարարություններ են, որոնց տակ դիրքորոշումներ չկան, որ ենթադրենք՝ մենք ոնց ենք գնահատում իշխանության այս ծրագիրը:

– Ռոբերտ Քոչարյանը դեռ բանտում գտնվելիս «Ռոյթերսի» հետ հարցազրույցում ասել էր, թե հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Իսկ երեկ աջակիցների հետ հավաքում քաղաքական իր ապագայի մասին ոչինչ չասեց։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր ու կշիռ կարող է ունենալ Քոչարյանը քաղաքական դաշտում:

– Ով ինչ նպատակ ուզում է՝ հետապնդի, առջևում ազատ ընտրություններ են, մարդ պիտի այդ աչքով նայի: Հայաստանում երբևէ չի եղել քաղաքականություն այն պայմաններում, երբ ազատ քվեարկություն կա։ Բոլորը փորձ ունեն աշխատել այլ պայմաններում:

– Անցումային արդարադատությունը նաև իշխանության խոստումներից էր: Ընդհանրապես՝ ի՞նչ եք կարծում, հեղափոխական Կառավարությունը արդարացնո՞ւմ է քաղաքացիների սպասելիքները՝ խոստացված բարեփոխումների իրականացման իմաստով:

– Դեռ անցումային արդարադատությունն էլ պետք է հստակեցնել: Երբ նոր բաներ են կիրառում, սպասել, թե այս քաղաքական դաշտում հնարավոր է ամեն ինչը տեղը տեղին անել, և եթե նույնիսկ լավագույն մասնագետներին հավաքեք, պետք է կարողանալ ընտրություն անել։ Տպավորություն է՝ պետությունում ֆունդամենտալ խնդիրները լուծվել են, միայն սա է մնացել։ Մի ժամանակ էլ հայտարարում էին՝ տնտեսական հեղափոխություն, հետո ասեցին՝ վայ չէ, առանց դատական համակարգի ո՞նց տնտեսական հեղափոխություն անենք։ Եթե կենտրոնական խնդիրն իրավական կարգավորումը չէ, կյանքն անընդհատ այսպիսի անակնկալներ է բերելու։ Այդ ընկալումը չկա քաղաքական դաշտում՝ ո՛չ Կառավարության կողմից, ո՛չ էլ քաղաքական ուժերի մեծամասնության: Դրա համար ինտրիգներ են ման գալիս՝ Քոչարյանը կարո՞ղ է, թե՞ չի կարող, ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը։

– Հեղափոխության բուն փուլում, նաև դրանից հետո Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները հայտարարում էին, թե բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, և այդ կանոնները նույնն են լինելու բոլորի համար։ Տեսանք, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ՝ Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան և այլք, այլևս ակտիվ քաղաքական գործընթացներում չկան՝ ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, որը ԱԺ ԲՀԿ խմբակցությունն է ղեկավարում: Թեև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը նախաձեռնեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց, այնուամենայնիվ, չենք տեսնում իշխանության գործուն քայլերը: Ինչո՞ւ:

– Զուտ քաղաքական նկատառումներով: Հեղափոխական պրոցեսների մեջ, չգիտես ինչու, կոնկրետ Ծառուկյանի հետ առանձնահատուկ ինչ-որ հարաբերություններ կան, հարաբերությունը որն է, ասում էր՝ ես աջակցում եմ, փաստաթուղթ են ստորագրել։ Պրոցեսն այնպես գնաց, որ Կառավարությունը պատանդ մնաց Ծառուկյանի ձեռքին։ Պատանդ… դե ասենք՝ ինչո՞ւ հիմա պայմանավորվածությունները փոխենք, ինչո՞ւ մեզանից հեռացնենք: Նման մոտեցումներն են, որ թույլ չեն տալիս համակարգված մոտեցում ցուցաբերել բիզնեսի և իշխանության տարանջատման հարցին: Սկզբունքային խնդիր է, սա անձի խնդիր չէ: Դա սխալ որոշում է և երևի շուտով դա կհասկանան։

Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հայտարարեց Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ փաստեր կարող են ի հայտ գալ:

Վաղուց պիտի դա արվեր, որովհետև շատ ու շատ հարցեր կային, որոնք կապված չէին բուն բանակի հետ։ Կասկածներն այդտեղ են՝ ի՞նչ քաղաքականության է վարել երկրի ղեկավարությունը: Իզուր չի Սերժ Սարգսյանը մեղադրվել, որ դա կասկածելի պատերազմ է, անգամ դավաճանության մեջ են Սերժ Սարգսյանին մեղադրել, և այդ մարդկանց բանտ են նստացրել՝ Ժիրայր Սեֆիլյանին, Անդրիաս Ղուկասյանին։ Այնքան հարցեր կան, որոնց պատասխանները պետք է առաջին հերթին ստանալ, որ բանակը և հանրությունը փայլուն պատկերացնեն, և եթե կան մեղավորներ, նրանք պիտի պատժվեն։ Շատերն ասում են՝ քառօրյա պատերազմի հանգամանքները քննելը կարող է քայքայիչ նշանակություն ունենալ։ Չհետաքննել՝ նշանակում է թաքցնել ինչ-ինչ բաներ, որոնք ծանր հետևանք են առաջացրել։ Բազմաթիվ սպաներ ու մասնակիցներ ասում էին, որ տարածքները, որ պետք է հետ վերցնեինք, հրաման չկար, բայց նրանք դատարկ էին, դատարկ տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, հարցեր կան, պետք է պարզել՝ ո՞նց է դա եղել: Պետք է ձևերը գտնել, որ այդ գործընթացը հօգուտ լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան