Այո՛, Պաշտպանության բանակի զինծառայողները մասնակցել են. Մովսես Հակոբյանը՝ մարտի 1-ին Արցախից Երևան եկած զորքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
Բոլորը

ՀՀ Զինված ուժերի շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը Սարդարապատում Factor.am-ի հետ զրույցում բացառեց, որ Ազգային ժողովում ստեղծվելիք հանձնաժողովը կբացահայտի, թե ապրիլյան պատերազմը պայմանավորվածությունների արդյունք է: Նա նշեց, որ չի կարող ասել, թե ընդհանրապես ինչ բացահայտումներ կլինեն։

Factor.am-ի դիտարկմանը, որ զոհվածների ծնողներն ուշագրավ հայտարարություն են անում ապրիլյան պատերազմի՝ պայմանավորված լինելու մասին, ԶՈՒ շտաբի նախկին պետը պատասխանեց, որ հարգանք ունենալով զոհվածների հարազատների հանդեպ՝ հայտարարում է, որ նման բան չկա։

Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ բացառու՞մ է, որ խորհրդարանական հանձնաժողովը չի պարզի, որ զինվորները զենքի, վառելիքի խնդիր են ունեցել, ինչին Հակոբյանը պատասխանեց. «Բացառում եմ, որ այդպիսի խնդիր եղած լինի բանակում»:

Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել նաև Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Վանյանի այն հայտարարությունը, որ 2008 թվականի մարտի 1-ին Արցախից Երևանի զինվորականների ավտոշարասյուն է եկել և ինքն անձամբ է դիմավորել: Հիշեցնենք, որ Վանյանը նշել էր 50.100 մեքենայի մասին։

«Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է նշանակում Արցախից բերած զորքը, Արցախի Հանրապետությա՞ն, թե՞ Պաշտպանության բանակի։ Այո՛, պաշտպանության բանակի զինծառայողները մասնակցել են: Մեծագույն անգրագետ է, որ լինելով ոստիկանապետ՝ չի տարբերում զորքերի կառուցվածքը»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան