Ռուսաստանն արագացրել է ԵՏՄ երկրների միջև ռոումինգի վերացման աշխատանքը. ՌԴ փոխվարչապետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանն արագացրել է ԵՏՄ երկրների ներսում ռոումինգի փուլային վերացման ուղղությամբ աշխատանքը: Այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է այդ երկրի փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երկու օր անց՝ մայիսի 29-ին մենք նշելու ենք Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակը, և Ձեր հանձնարարությամբ ավելի ինտենսիվ ենք դարձրել ռոումինգի փուլային վերացման աշխատանքը միության երկրների հետ»,- նշել է Ակիմովը:

Նա հիշեցրել է, որ 2017 թվականի հունիսին Եվրամիության երկրների միջև ռոումինգի չեղարկումն ինտեգրման գործընթացներում դրական դեր է խաղացել։

Մաքսիմ Ակիմովի խոսքով՝ ԵՏՄ տարածքում ռոումինգի վերացումը երկարատև գործընթաց է, և կարևոր է, որ ռուսական կապի օպերատորները չտուժեն:

«Առաջին քայլը զանգերի ավարտի սպասարկման շուրջ միասնական սակագնային տարածքի ստեղծման մասին համաձայնագրի ընդունումը կլինի։ Փաստաթղթի նախագիծը Ռուսաստանն է ներկայացրել, մշակվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, և մենք հույս ունենք, որ այս տարի փաստաթուղթը կհամաձայնեցնենք՝ արագ ստորագրման համար»,- նշել է ՌԴ փոխվարչապետը:

Մեդվեդևը նշել է, որ այդ գործընթացին պետք է «ինչպես հարկն է պատրաստվել» և միայն ռոումինգը հանելով չսահմանափակվել. պետք է ընդունել ծառայությունների մատուցման միասնական չափորոշիչներ՝ ներառյալ ներռուսական ռոումինգի չեղարկումը, ինչպես նաև պատրաստվել 5-րդ սերնդի կապի ներդրմանը:

«Հաշվի առնելով այն, որ մենք ստեղծում ենք միասնական տնտեսական տարածք, պետք է մտածել նաև այն մասին, որպեսզի 5G կապն ի վերջո աշխատի նաև Եվրասիական միության ձևաչափում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: