Ցիպրասը հայտարարել է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարն այս մասին հայտնել է այն բանից հետո, երբ կիրակի տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններում իր գլխավորած ՍԻՐԻԶԱ կուսակցությունը 9%-ով զիջել է «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությանը:

Միաժամանակ, կիրակի անցկացվել են քաղաքապետերի, նահանգապետերի և տարածքային խորհուրդների անդամների ընտրությունները: Երկրորդ փուլը հունիսի 2-ին է:

«Տեղական մարմինների ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո ես Հունաստանի նախագահին կխնդրեմ անհապաղ համընդհանուր ընտրություններ հայտարարել»,- ասել է Ցիպրասը:

Վարչապետը հայտարարել է, որ չորս տարի կառավարությունն աննախադեպ դժվարություններ է հաղթահարել, հոսանքի դեմ գնացել:

«Մենք երկիրը դուրս բերեցինք հուշագրերի ճիրաններից (ֆինանսական օգնության մասին միջազգային վարկատուների հետ): Մեզ, վերջապես, հաջողվեց հաստատուն ոտքի կանգնել, և երբ ազատորեն շունչ քաշեցինք, հույս ժողովրդին մեր հայրենիքի ապագայի ծրագիր ներկայացրեցինք»,- ընդգծել է վարչապետը:

Ալեքսիս Ցիպրասը նաև հավելել է, որ ընտրությունների արդյունքներն իրեն չեն բավարարում, և ինքը չի պատրաստվում անտեսել դրանք:

Հունաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 28.06% քվեաթերթիկների հաշվարկից հետո «Նոր ժողովրդավարությունը» 33.25% ձայն է հավաքել և Եվրախորհրդարանում 7 տեղ կունենա, իսկ իշխող ՍԻՐԻԶԱ-ն՝ 23.92% ձայն (6 տեղ):