Պենտագոնը ներկայացրել է Մերձավոր Արևելքում նոր ուժեր տեղակայելու իր ծրագիրը. VOA

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Պենտագոնի պաշտոնատար անձինք հինգշաբթի օրը հայտարարեցին դեպի Մերձավոր Արեւելք հավելյալ ուժեր ուղարկելու ծրագրի մասին: «Անհրաժեշտության դեպքում ես վստահաբար դա կանեմ», հայտարարել է նախագահ Թրամփը եւ ավելացրել, որ Իրանն աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում. գրում է VOAն:

Սակայն նա չունի հենց այս պահին դա անելու մտադրություն: Արաբական ծովում վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն իսկ տեղակայվել են մեծ ուժեր, այդ թվում ավիակիր` իր կործանիչներով:

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանն է ասում, ԱՄՆ-ը հիմա իր հիմնական ուշադրությունը սեւեռում է «Իրանի կողմից սխալ հաշվարկ կատարելու հնարավորությունը բացառելու» վրա:
Վաշինգտոնի պես, Թեհրանը նույնպես հայտարարում է, թե չի ցանկանում մտնել պատերազմի մեջ: Սակայն վերլուծաբանների խոսքերով, առճակատվելու վտանգը փոքր չէ:
Նրանցից Դալիա Քեյի խոսքերով, երկու կողմերը որդեգրել են հետեւյալ դիրքը` «եթե հարձակվեք, կտանք պատասխան»:

2018 թվականին ԱՄՆ-ը Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից դուրս բերելուց ի վեր նախագահ Թրամփը փորձում է առավելագույն պատժամիջոցներով ճնշել Իրանին, ինչպես Վաշինգտոնն է հայտարարում` որպեսզի Իրանը չկարողանա արտադրել միջուկային զենքեր եւ դադարեցնի իր ներգործության տարածումը Մերձավոր Արեւելքում:

Իրանին ԱՄՆ-ը ներկայացրել է 13 պահանջ: Սակայն Իրանը դժվար թե կատարի դրանք, երբ նախագահ Հասան Ռուհանին չունի բանակցություններ սկսելու մտադրություն, եւ հայտարարում է, թե իր երկիրը երբեք չի խոնարհվում:

Ի դեպ, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլոթոնը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու կողմնակից է:

Իսկ եթե Ամերիկան որոշի, որ հարկավոր է նոր ուժեր ուղարկել դեպի Պարսից ծոց, Թրամփը կշեղվի իր այն ուղուց, որի վրա շարունակ հայտարարում էր, դեռեւս նախընտրական պայքարից սկսած, այս տարածաշրջանից ամերիկյան ուժերը դուրս բերելու անհրաժեշտության մասին: