BBC-ն երգիծական թոք-շոու կհեռարձակի՝ «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ»

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բրիտանական BBC-ն երգիծական թոք-շոու կհեռարձակի՝ «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ»: Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքից:

Մինչ հեռարձակումը՝ BBC-ն տարածել է հաղորդման գովազդային հոլովակը, որտեղ Պուտինի նմանությամբ պատրաստված տիկնիկը Բուքինգեմյան պալատի առջև կանգնած հայտարարում է, որ վերջապես հասել է իր աշխարհաքաղաքական թիվ մեկ նպատակին:

«1980-ականներին, երբ երիտասարդ էի, ԱԱԾ գրասենյակում միակ մարդն էի, որ գիտեի Արևմուտքի արգելված բարիքների՝ ջինսե տաբատների, ռոք-ըն-ռոլի և Թերի Վոգանի մասին: Ես շատ մեծ հաղթանակներ եմ ունեցել, բայց դրանցից ոչ մեկն ինձ այնքան երջանիկ չի դարձրել, որքան այս մեկը՝ ամենաառաջատար թոք-շոուն Մեծ Բրիտանիայում»,- ասում է տիկնիկը:

BBC-ն դեռ չի հաստատել շոուի հեռարձակման ամսաթիվը: Այդուհանդերձ, մինչ հեռարձակման մեկնարկը հայտարարություն է տարածել:

«Մոռացե՛ք համաշխարհային քաղաքականության մասին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս շոուն ազատ աշխարհի առաջնորդ Վլադի վերջնական հաղթանակն է նշանավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

BBC-ի փոխանցմամբ՝ շոուն կիսապաշտոնական ձևաչափով և երգիծական է լինելու: Հաղորդման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռաչափ թվային տիկնիկը շրջելու է տաղավարում և հարցազրույցներ է վարելու իրական հյուրերի հետ:

Նելլի Մելքոնյան