Ես չեմ կարող ասել՝ կգտնվեն, թե չեն գտնվի. Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ակտիվ քննություն է իրականացվում: Ազգային ժողովում Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադառնալով ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի քննության գործին՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մեծ ծավալի աշխատանք է, որը կարվի»,- հավելեց նա:

Արթուր Վանեցյանն ասաց նաև, որ չի կարող ասել՝ արդյո՞ք այդ փաստաթղթերը կապ ունեն գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ. «Ես ո՞նց կարող եմ դա երաշխավորել, եթե անհետացած փաստաթղթեր են: Պետք է վերականգնվի, վերականգնվելուց հետո նոր գնահատականներ կտրվեն»:

Դիտարկմանը, որ այդ փաստաթղթերն արդեն մեկ տարի է՝ չկան, ինչո՞ւ քայլեր չէին ձեռնարկվում, որ ավելի շուտ հայտնաբերվեին, Վանեցյանն արձագանքեց. «Ի՞նչ գիտեք, որ քայլեր չեն ձեռնարկվել: Այդ մասին հայտարարություն պետք չէր տարածել»:

Factor.am-ի հարցին՝ մո՞տ է ժամանակը, որ այդ փաստաթղթերը կգտնվեն, ԱԱԾ տնօրենն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ թղթերը կգտնվեն, թե չեն գտնվի: Բայց որ կլինի լիարժեք քննություն, որը չի թողնի ոչ մի հարց անպատասխան, ես դա երաշխավորում եմ»: Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք ԱԱԾ նախկին ղեկավար կազմը հարցաքննվել է այս գործի շրջանակում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան