Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը եկել է ՀՅԴ-ի հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու հարցում դատավորը միանշանակ օրենքի շրջանակում է գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը: Նշենք, որ նա մասնակցում է Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքին:

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք դատական համակարգն առողջացման անհրաժեշտություն ունի, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Միանշանակ ունի»:

Ըստ նրա, սակայն, դատական համակարգն առողջացնելու համար ընտրված ճանապարհը ճիշտ չէ:

Անդրադառնալով անցումային արդարադատության մասին հարցին՝ փաստաբանը նշեց. «Եթե լենանազարյանները պետք է ասեն՝ եկե՛ք, պավլիկմոռոզովություն արեք, եթե պետք է իրենք իրենցից հանձնաժողովներ ստեղծեն և մեզ չներգրավեն, պատկերացնում եմ՝ ինչ կլինի»:

Factor.am-ը Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեց նաև՝ տեղյա՞կ է, թե երկրորդ նախագահն ինչու ՀՅԴ հանրահավաքին չի մասնակցում: «Չգիտեմ, գուցե այստեղ է: Դա իր գործն է»,- պատասխանեց Ռուբեն Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: