Գալու է ժամանակը, որ ես անվանական խոսելու եմ․ Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 01:14
«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից
05.07.2026 | 00:15
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 21:07
5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին
04.07.2026 | 19:26
Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
04.07.2026 | 17:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ՈւՂԻՂ
04.07.2026 | 17:54
Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է
04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի հետ

– Պարո՛ն Սանասարյան, այսօր 3 միլիոնանոց կոստյումով չեք եկել, ինչո՞ւ, որտե՞ղ է այն։

– Հումորը գնահատում եմ: Ես երբևիցե 3 միլիոնանոց կոստյում չեմ ունեցել, ես համեստ եմ ապրում, նման թանկարժեք իրեր չունեմ: Այդ նախկին երիտասարդը, որը «վառված» է ինձնից, փորձեց այդ աղջկա միջոցով ինձ վատություն անել, որևիցե այլ հարց այստեղ չկար: Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ իմ ամենաթանկ կոստյումը 200 հազար դրամ է:

– Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործն ի՞նչ փուլում է, ի՞նչ նոր զարգացումներ են եղել:

– Դեռևս նախաքննությունը շարունակվում է, հանգիստ փուլ է, ուշ-ուշ եմ հանդիպում նախաքննությունն իրականացնող մարմինների հետ: Որևէ նոր ասելիք չունեմ, բայց հույս ունեմ, որ խելացի կգտնվեն և կկասեցնեն գործը։ Կարծում եմ՝ իրենք էլ են հասկացել, որ ես չեմ կարող կապ ունենալ այն հոդվածի հետ, որն ինձ առաջադրվել է:

– Պարո՛ն Սանասարյան, գրել էիք, որ Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ դատախազի որոշումը չեք պատրաստվում բողոքարկել՝ նշելով, որ քանի դեռ արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, դատարանը չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին։ Կմեկնաբանեք՝ երբվանի՞ց Ձեզ մոտ առաջացավ դատական համակարգի նկատմամբ անվստահությունը։

– Իմ ողջ հասուն տարիքում դատարանների նկատմամբ ունեցել եմ այդ անվստահությունը: Լինելով ակտիվ քաղաքացի՝ ես շատ մարդկանց անվստահությունը նկատել եմ: Ես կարծում եմ՝ վարչապետի կոչը, հետո արդեն արված հայտարարությունը մի փոքր ավելի շուտ կարող էր լինել, անմիջապես հեղափոխությունից հետո մենք կարող էինք գնալ դրան: Այն, ինչ արվեց, ես ողջունում եմ: Մենք դեռ այն ժամանակ կարող էինք անել, բայց չարեցինք՝ շանս տալով իրենց, այդ լծակը չօգտագործելով իրենց դեմ, մենք նրանց հնարավորություն տվեցինք, որպեսզի ինքնամաքրվեն, բայց նրանք չհասկացան: Տեսեք, վարչապետը խոսեց վեթինգի մասին, դա, այսպես ասած, լյուստրացիայի մի տեսակ է: Նախ պետք է սկսել դատարաններից, իրավապահներից, այդ թվում՝ ուժայինները: Մենք պետք է հասկանանք՝ որտեղից այդ մարդկանց այդ գումարները:

– Այդ թվում և Արթուր Վանեցյա՞նը:

– Բոլորը, ես չեմ ուզում անուններ առանձնացնել, ՀՀ-ում արտոնյալ անձինք չպետք է լինեն: Մենք տասնյակ տարիներ դրա համար ենք պայքարել։ Ի՞նչ կապ ունի՝ անունը Դավիթ Սանասարյան է, թե՞ Արթուր Վանեցյան, բոլորը պետք է ներկայացնեն հաշվետվություն:

– Կարծում եք, որ որևէ մեկին խանգարո՞ւմ էիք: Ինչո՞ւ: Ինչպե՞ս:

– Ես չգիտեի՝ ում էի խանգարում, ես իմ վարկածներն ունեի: Բայց այն, որ ՊՎԾ ղեկավար նշանակվել էր մի մարդ, որին ոչ մի ձևով ոչ մի տեղից չէին կարողանում լռեցնել… Հիմա նախաքննական փուլ է, գալու է ժամանակը, որ ես անվանական խոսելու եմ:

– Հետահայաց նայելով Ձեր նշանակումներին՝ կարծում եք, որ ճի՞շտ կադրեր էիք ընտրել:

– Կարծում եմ, որ այո: Ես հիմա էլ չեմ փոշմանում իմ ընտրած կադրերի համար:

– Պարո՛ն Սանասարյան, ճի՞շտ է, որ ԱԱԾ-ից կոնկրետ անձի աշխատանքի ընդունելու համար դիմել են Ձեզ, մերժել եք, ինչն էլ հետագայում լարվածության առիթ է դարձել:

– Չեմ ուզում խոսել այդ մասին: Ես տարբեր միջնորդություններ ստացել եմ, բայց չեմ ուզում անդրադառնալ, որովհետև իմ գործն այդ թեմաներին անդրադառնալը չէ: Իմ գործն ավելի լուրջ է՝ անկախ նրանից, թե ես որոշում կկայացնեմ և նորից հետ կգնամ ՊՎԾ, թե՞ ինձ կդատապարտեն և օրենքի ուժով չեմ լինի ՊՎԾ պետ, սա հարցի մյուս կողմ է: Բայց այն, որ ես շարունակելու եմ պայքարել, որ ՀՀ-ում կոռուպցիա չլինի, դա իմ հավատամքն է: Ես շարունակելու եմ իմ պայքարը, այդ պայքարը դեռ չի ավարտվել:

– Հիմա Արսեն Թորոսյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: Քրեական գործի հարուցումից հետո առնչություն ունեցե՞լ եք:

– Վաղուց չեմ շփվել, նոր բան չեմ կարող ասել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան