ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը. փոխանցում է ermenihaber-ը:

Մայիսի 10-ին կոնգրես նարկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան «F-35» կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը:

Բանաձևում հիշեցվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը 1952 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկրներ են, որի շրջանակներում պարտավորված են համատեղ ջանքեր գործադրել կոլեկտիվ պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ:

Նշվում է, որ հակառակ ԱՄՆ-ի հետ ունեցած տարածաշրջանային շահերին՝ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի ու Իրանի հետ, օկուպացիայի տակ է պահում հյուսիսային Կիպրոսը, հեռանում է ժողովրդավարական նորմերից, ոտնձգություններ է իրականացնում ազատ մամուլի վրա, ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին անհիմն կերպով ձերբակալում է, որոնց հետևանքով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում խնդիրներ են ի հայտ գալիս:

Բանաձևում հիշեցվում է, որ ռուսական պաշտպանական կամ էլ հետախուզական սեկտրի հետ կարևոր գործարքներ կնքող անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ անպայման պետք է պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA օրենքի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»):

Նշվում է, որ Թուրքիայի՝ ռուսական S-400 համակարգերի գնումը վնասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների անվտանգությանը և չի համապատասխանում F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու և այդ ինքնաթիռները իր սպառազինության մեջ ներառելու ծրագրին:

Միաժամանակ հիշեցվում է, որ Թուրքիան կարևոր գործընկեր է F-35-ների ծրագրում, քանի որ արտադրում է ինքնաթիռի որոշ դետալներ, իր տարածքում հիմնել է ինքնաթիռների սպասարկման կենտրոն՝  այդպիսով 1.25 մլրդ դոլարի ներդրում կատարելով ծրագրում:

Բանաձևում թվարկվում է նաև պաշտպանական ոլորտում  F-35-ների ծրագրից հանելուց բացի Թուրքիայի վերաբերյալ կիրառվելիք հնարավոր այլ պատժամիջոցներ: Այդպիսիք կարող են լինել «CH-47F Chinook», «UH-60 Black Hawk» ուղղաթիռների, «F-16» ինքնաթիռների ու այլ ռազմական տեխնիկայի վաճառքի կասեցումը: