Դոնալդ Թրամփի՝ ցեղասպանության մասին դիտարկումներն Իրանի վերջը չեն տա. Ջավադ Զարիֆ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ծաղրական» արտահայտություններին, նրան զգուշացրել է չսպառնալ Իրանին: Այս մասին գրում է BBC-ն:

Նշենք, որ երկու երկրների միջև լարվածության աճին զուգահեռ՝ նախօրեին Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «Եթե Իրանը ցանկանում է կռվել, ապա դա պաշտոնապես նրա վերջը կլինի»:

ԱՄՆ նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ Զարիֆն ընդգծել է, որ Թրամփը պատմությունն ուսումնասիրելու կարիք ունի: «Իրանցիները կանգուն են եղել հազարամյակների ընթացքում՝ այն դեպքում, երբ բոլոր ագրեսորները վերացել են… Փորձեք հարցին հարգանքով մոտենալ, դա գործուն տարբերակ է»,- ասել է Զարիֆը:

Վերջին օրերին ԱՄՆ-ն Պարսից ծոց լրացուցիչ ռազմանավեր ու ինքնաթիռներ է տեղակայել:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումը փոփոխություն է նշանավորել Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավարության նվազեցմանն ուղղված փորձերում:
Նախորդ շաբաթ լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Զարիֆն ընդգծել է, որ հույս ունի՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի հայտարարի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի զգուշացումն Իրանին հրապարակվել էր այն բանից հետո, երբ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքից կես կիլոմետր հեռավորությամբ տեղակայված Կանաչ տարածքում հրթիռ էր այրվել:
Բացի այդ՝ վերջերս Իրանին աջակցող իրաքյան ուժերի լուրջ սպառնալիքների պատճառով ԱՄՆ-ն տարհանել էր ոչ արտակարգ իրավիճակների համար նախատեսված իր անձնակազմը:
Նելլի Մելքոնյան