Գնաճը՝ անընդհատ մեծացող խնդիր

Լուրեր

12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
Բոլորը

Հայաստանի համար սովորական երևույթ է դարձել, որ միջազգային շուկայում գների աննշան բարձրացումն անգամ մեզանում արձագանք է ստանում թռիչքային աճի տեսքով, իսկ նույն շուկայում գների իջեցումները գրեթե ոչ մի ազդեցություն չեն ունենում:

Ամեն անգամ շուկա մտնելիս կարելի է տեսնել, որ որևէ ապրանք թանկացել է: Շուկայում գների բարձրացման հետ, երբ միաժամանակ չեն աճում եկամուտները, հանկարծ ապրանքների նկատմամբ պահանջարկը նվազելու փոխարեն ավելանում է: Ֆինանսական հնարավորությունների խիստ սահմանափակության պարագայում մարդը դադարում է կատարել այլ տեսակի ծախսեր և եղած ողջ եկամուտը ծախսում է առաջին անհրաժեշտության ապրանքների և հատկապես սննդամթերքի վրա:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-հուլիսին ավելացել է 0,5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով: Վերջին 5 տարիներին Հայաստանում գնաճն ունի հետևյալ պատկերը. 2012թ.՝ 2.6 տոկոս, 2013թ.՝ 5.8 տոկոս, 2014թ.՝ 4.6 տոկոս, 2015թ.՝ 3.7 տոկոս, 2016թ.՝ -1.4, այսինքն՝ գնանկում արձանագրվել է միայն 2016 թվականին:

Գնանկման պատճառներից մեկը, ըստ ֆինանսների նախարարի, համաշխարհային շուկայում հումքային ու պարենային ապրանքների գնանկման ներթափանցումն էր հայկական տնտեսություն։ Բայց գնանկումը 2017-ին, բնականաբար, դադարելու է: Կառավարությունը նախատեսել է 2017-ին 4 տոկոս գնաճ: Հայաստանում գնանկման հիմնական ցուցանիշներ լինում են միայն նախընտրական շրջանում: Սոցիալական ծանր իրավիճակում գտնվող մարդկանց համար անչափ կարևոր է ցածր գնաճը, ինչն ապահովելով՝ իշխանությունը իր համար նաև ընտրական խնդիր է լուծում: Ակնհայտ է, սակայն, որ առկա տեմպերը պահպանվել չեն կարող: Ընտրությունների շրջանում ծախսվել են հսկայական գումարներ և ամենայն հավանականությամբ, դրանք տերերի գրպաններն են հետ վերադառնալու` տասնապատիկ հավելաճով: Նախընտրական մրցապայքարի շատ մասնակիցներ արտադրությամբ, ներկրումներով ու արտահանմամբ են զբաղվում, ովքեր էլ միջազգային շուկայի անվան տակ բարձրացնում են գները՝ հասցնելով մեր աչքին սովոր մակարդակին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ձևավորվել է մենաշնորհային շուկա, այսօր արդեն, տնտեսության մեջ որոշում կայացնողները նաև քաղաքականության մեջ են որոշում կայացնում կամ ազդում այդ որոշումների կայացման վրա: Մենաշնորհյալն էլ անազատ շուկայում հաստատում է իր ցանկացած գինը: Եվ բնավ կարևոր չէ` նոր գինը միջազգային շուկայի հետ աղերս ունի, թե՝ ոչ: Եթե անգամ շուկայի որոշակի ոլորտի տնօրինում է ոչ թե մեկ, այլ մի քանի տնտեսվարող, ապա այս դեպքում էլ կան, այսպես կոչված, հաստատված քվոտաներ և շուկայական գները ոչ թե ձևավորվում են մրցակցությանն ի հետևանք, այլ հաստատվում են ներքին պայմանավորվածությունների արդյունքում: Տնտեսվարողն ազատ է գին սահմանելու հարցում և անկախ գնողունակության անկումից, ձգտում է ստանալ առավելագույն շահույթ:

Պատճառներից է նաև այն, որ իրենց մոտ էլ կա վաղվա օրվա նկատմամբ անվստահություն: Մեր երկրում սնկի նման աճում են սուպերմարկետները, որոնցով ամբողջանում է ապրանք առաջարկելու և գին թելադրելու շղթան: Ներկրողները որոշակի պայմաններով կարողանում են երկիր ներմուծել շատ ավելի էժանագին ապրանք և ներքին արտադրողի ճանապարհը փակել: Իսկ անբարեխիղճ տնտեսվարողին օրենքով պատժելու գործառույթները ՏՄՊՊՀ-ն իրականացնում է կամայականորեն: Այս կառույցը գործընթացների վրա ազդեցություն չունի, իսկ երբեմն էլ թանկացումներն ուղղակի արդարացնում է:

Հայաստանում գնաճի ցուցանիշն առաջին 5 տարիների ընթացքում չի բարձրանա. 2017թ. հուլիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Հայաստանում գնաճին նպաստեցին մի շարք գործոններ: Դրանցից մեկը ԵՏՄ-ն է, որի երկրներում մաքսատուրքերը շատ ապրանքերի մասով բարձր են:

Հարկային նոր օրենսգիրքը ևս գնաճի դուռ է բացում: 2015-ին հոսանքի, գազի թանկացումները ևս հանգեցրին գնաճի, իսկ նվազումը չնչին էր՝ լուրջ գնանկման բերելու համար: Ռուսական ռուբլու արժեզրկումը ևս Հայաստանում գնաճի բերեց: Մի խոսքով, գնաճի պատճառներն անհաշիվ են: Այս տհաճ իրողության դեմ տարբեր երկրներն ու ժողովուրդները տարբեր ձև են պայքարում: Հայաստանում, սովորաբար, նման խնդիրների հետ կապված մեծ ընդվզումներ չեն լինում, բացառություն են «Էլեկտրիկ Երևանը» և «100 դրամների» շարժումը:

Գնաճի նկատմամբ սովորաբար հանդուրժող ենք մենք էլ, կառավարությունն էլ: Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ իրավիճակն այս առումով կարելի է գնահատել խայտառակ, բնակիչներից մեկը նախորդ տարի ուշագրավ ելք էր գտել: Լենինգրադի մարզի բնակիչ Ռոման Պակը դատական հայց էր ներկայացրել Պետդումայի, Ֆինանսների նախարարության և Դաշնային գանձապետարանի դեմ՝ պետբյուջեն չկատարելու համար: Բյուջեում գնաճը հաշվարկված էր 5 տոկոսի սահմաններում, իսկ իրականում՝ 70 տոկոսին մոտ էր: Հայցվորը նշում է, որ իշխանությունները չեն կատարել առաջադրված խնդիրը: Դատական գործն ընթացքի մեջ է:

Գնաճի դեմ պայքարելու և ախորժակը զսպելու համար կտրուկ քայլեր են պետք՝ պետական մակարդակով: Օրինակ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացավ պոկել այն գործարարների գլուխը, ովքեր կբարձրացնեն գները: Իսկ ահա Վենեսուելայի նախագահ Մադուրոն հրամայել է զորքերին գրավել առևտրային կենտրոնները, որպեսզի դրանցում գնանկում լինի:

Ընդունենք, որ գնաճն ընդհանրապես սպասելի երևույթ է, բայց երբ մեր երկրում դրան զուգընթաց բնակչության եկամուտները չեն աճում, դառնում է անկառավարելի: Համաձայն «Օքսֆամ» ընկերության Հայաստանյան գրասենյակի, Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ աղքատ է. մարդիկ թերսնվում են, շատերն ապրում են քաղցած: Մինչև 2030 թվականը պարենային գները կաճեն կրկնակի, դրա հետ մեկտեղ՝ կաճի նաև աղքատությունը։ Եվ քանի դեռ կառավարությունը նման հանդուրժող վերաբերմունք ունի մենաշնորհների հանդեպ, գների անկման ստիպված ենք լինելու սպասել 5 տարին մեկ՝ ընտրությունների նախաշեմին:

 

Սևակ Հակոբյան