Իրանը պաշտոնապես հրաժարվեց միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցրել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտականությունների մի մասի կատարումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ISNA-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը: «Մի քանի օրվա ընթացքում հանրությանը կտեղեկացվի ձեռնարկված քայլերի մասին, մենք կհայտարարենք նաև Արաքում և Նաթանզում գտնվող օբյեկտներ լրատվամիջոցների ներկայացուցիչների այցի ծրագրերի մասին»,- ասել է Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչը:

Աղբյուրը նաև նշել է, որ Թեհրանը կարող է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները և դադարեցնել Արաքում ծանր ջրի ռեակտորի արդիականացումը, եթե միջուկային գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները:

Նշենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թվականին՝ Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների և Գերմանիայի միջև: 2018-ի մայիսի 8-ին, սակայն, ԱՄՆ-ն դուրս է եկել գործարքից: