«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն». Հունաստանի վարչապետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թուրքիան արևելյան Միջերկրական ծովում շարունակի բնական գազի որոնման աշխատանքները, ապա նրա նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու:

«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն: Այդ աշխատանքները շարունակելու փոխարեն Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքին և ձեռք բերված համաձայնություններին և պետք է նստի երկխոսության սեղանի շուրջ»,- ասել է Ալեքսիս Ցիպրասը:

Այս հարցի կապակցությամբ  արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թուրքիային հարգել Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները:

«Թուրքիան պետք է խուսափի անօրինական գործողություններից, ինչպես հարկն է, պատասխան տա ԵՄ-ին և Կիպրոսի հետ լիարժեք համերաշխության մեջ գտնվի»,- նշել է Մոգերինին:

Նրա փոխանցմամբ` ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաններին մտահոգում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում գազի հորատման աշխատանքների իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ մայիսի սկիզբ հորատման աշխատանքներ էին իրականացնելու և դրանք շարունակելու էին մինչև սեպտեմբեր: