ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը վնասում է ԱՄՆ-ին. VOA

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային հարցերով բանակցությունները Վաշինգտոնում ուրբաթ օրն ավարտվեցին առանց համաձայնության: Դրանից ժամեր առաջ նախագահ Թրամփը 25 տոկոսի սակագներ էր հաստատել Չինաստանի 200 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա, գրում է VOA-ն:

«Մենք չենք ուզում վերածվել մի բանկի, որտեղից բոլորը, այդ թվում Չինաստանը, փորձում են գողանալ»-, հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը:

Անցյալ տարի չինական 250 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա դրված սակագների, դրան ի պատասխան ամերիկյան 100 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա Չինաստանում հաստատված սակագների պատճառով կորուստներ են կրել ամերիկյան մի շարք ընկերություններ: Ինչպես Մեյնի «Լոբսթըր» ընկերության պատասխանատուներն են ասում, անցյալ տարվա համեմատ ընկերությունը գրանցել է վաթսուն տոկոսի անկում:

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլն այս առումով իր մտահոգություններն է արտահայտնում, ասելով, թե չի կարելի բանակցությունները վերածել մրցույթի: «Հարկավոր է հնարավորին չափ շուտ ավարտել առեւտրային պատերազմը, հակառակ դեպքում նորից կգնանք դեպի տնտեսական անկում»,- ասել է նա:

Տնտեսական վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ այս պայքարի արդյունքում ավելի մեծ կորուստ կկրի ԱՄՆ-ը, քան Չինաստանը:

Նրանցից Ֆիլ Լեվին նշում է, որ չինացիներն աշխարհի մյուս երկրների հետ ավելի ազատ են առեւտուր իրականացնում, իսկ նախագահ Թրամփի ագրեսիվ վարվելակերպն, մեծապես մեկուսացնում է ԱՄՆ-ը: ‘’Նրա դաշնակիցները, որոնք կարող էին ճնշումներ բանեցնել Չինաստանի վրա, հեռու են կանգնում ԱՄՆ-ից’’, ասում է նա:

Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարրի Քուդլոունն ընդունում է, որ Չինաստանի ներկրումների վրա դրված սակագների դիմաց վճարելու են Ամերիկայի ներկրողները, այլ ոչ թե Չինաստանը: Սակայն Պեկինի վրա, ըստ նրա, ճնշումներն անհրաժեշտ են, քանի որ վերջինս հետ է կանգնել իր նախկին խոստումները կատարելուց:

Միացյալ Նահանգներն ուզում է, որ Պեկինը հավատարիմ մնա իր տված խոստումներին` դրանք գրանցելով չինական օրենքներում: