Մոսկվան կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին՝ ԼՂ հակամարտության կարգավորման փոխզիջումային ուղիներ գտնելու համար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մոսկվան կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին՝ ԼՂ հակամարտության կարգավորման փոխզիջումային ուղիներ գտնելու համար: Այս մասին ասվում է հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրության ուժի մեջ մտնելու 25-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարության տարածած մեկնաբանությունում:

«Այս տարվա մայիսի 12-ին լրանում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից կնքված հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակը: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ: Այն թույլ տվեց դադարեցնել զանգվածային արյունահեղությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորման գործընթաց սկսել»,- ասված է հայտարարությունում:

Դրա համաձայն՝ մայիսի 12-ի համաձայնագիրը մինչև հիմա հրադադարի ռեժիմի պահպանման հիմք է հանդիսանում:

«ԼՂ կարգավորման գործընթացը բարդ է, այն թռիչքներ և անկումներ է ունենում: Ժամանակ և մասնակիցների քաղաքական կամք է անհրաժեշտ՝ կարգավորման առանցքային բաղադրիչների մասով համաձայնության անցնելու համար: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը: Մասնավորապես, այդ մասին են վկայում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման և Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում:

Նշվում է նաև, որ Մոսկվան իր կողմից ակտիվորեն կաջակցի Բաքվին և Երևանին՝ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ շարունակելով հետևողական միջնորդական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: