Ի՞նչ փաստաթղթեր և ինչպես են անհետացել ԱԱԾ-ից. «ուրվական» գործի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
13.12.2024 | 10:26
Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը
13.12.2024 | 10:12
Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը
13.12.2024 | 10:08
Ցեղասպանության վաղ նախազգուշացման և արձագանքման միջազգային մեխանիզմների ամրապնդումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մայիսի 8-ին լրագրողների հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արեց. նախորդ իշխանությունը հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր է ոչնչացրել ու արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որին պետք է հետևեն ծանր հետևանքներ: «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև իրենց սեփականությո՞ւնն էր էդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել է վարչապետը։

Ժամեր անց արդեն ԱԺ-ում ի պատասխան պատգամավորի հարցի՝ Նիկոլ Փաշինյանը սրբագրեց իր խոսքը․ «Նույնիսկ սխալ է ասել ոչնչացնել, ճիշտ կլինի ասել՝ տեղում չեն, կարող ա վառվել են, կարող ա՝ ուրիշ տեղ պահվել են»։ Արդյոք անհետացած նյութերը «Մարտի 1-ի» մասի՞ն են, վարչապետը չի բացառել, ասելով, որ դրանք վերաբերում են լայն շրջանակ ընդգրկող մարդկանց և գործերի, օրինակ, թե ընդդիմադիր ո՞ր գործչի նկատմամբ նախկինում ԱԱԾ-ն օպերատիվ ինչ գործողություն է ձեռնարկել։ Վարչապետը բացատրեց, թե ինչու է ծառայողական քննությունը երկար ձգձգվում․ «Որովհետև հասկանում եք չէ՞, գոյություն չունեցող․․․ հետքեր․․․ ուրվական գործ ա»։

ԱԱԾ տնօրենը վարչապետի սկանդալային հայտարարության օրը Factor TV-ին տված բացառիկ հարցազրույցում պարզաբանեց՝ ընթացող ծառայողական քննության արդյունքում  դեռ պիտի պարզեն՝ որքանո՞վ են անհետացած փաստաթղթերը կարևոր, ու արդյոք քրեական գործ հարուցելու հիմքեր կան։ Ուշագրավ է, որ մինչ օրս ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել, ինչի պատճառներից հետաքրքրվեցինք Արթուր Վանեցյանից: «Որովհետև նման անհրաժեշտություն չի առաջացել։ Ոչ միայն պարոն Կուտոյանը, ցանկացած մարդ եթե անհրաժեշտություն առաջանա, կհարցաքննվի»,- պատասխանել է ԱԱԾ տնօրենը։

Հետաքրքրական մի դրվագ՝ ԱԱԾ պետը Factor TV-ին ասաց, թե փաստաթղթերի ոչնչացման մասին իրեն հայտնի է դարձել 2018-ի մայիսի 10-ին՝ իր նշանակման օրը, իսկ ահա հաջորդ օրը Մոնումենտում հայտարարեց, թե փաստաթղթերի անհետացման մասին հայտնի է դարձել անցած ամռանը։ Եվ փաստորեն՝ անցած ամառվանից մինչ օրս ԱԱԾ-ում դեռ չեն տեսել անհրաժեշտություն՝ հարցաքննելու ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ կորած փաստաթղթերի կապակցությամբ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ նյութերի անհետացումը բացատրում է փաստով, որ այդ կառույցում մեծածավալ տեղեկություններ են կուտակված եղել, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ի մասին։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ վերականգնումը ժամանակի ու տեխնիկայի խնդիր է։

«Մեր ուժային կառույցները օգտագործվել են շատ ապօրինի գործողությունների ընթացքում, ենթադրում եմ նաև՝ ԱԱԾ-ն։ Եղել են այնպիսի փաստաթղթեր, որոնք ինչ-որ մարդիկ ցանկացել են օր առաջ կառույցից դուրս հանել, հետքերը անհետացնել, որովհետև դրանց գոյությունը շատ բան կապացուցեր, թե ինչ է տեղի ունեցել։ Ամենամեծ ինֆորմացիայի կրողն այդ օրերի վերաբերյալ ունեցել է ԱԱԾ-ն և այլ կառույցներ, և լավ կլիներ՝ բացահայտման գնայինք, երբ այդ տեղեկատվությունը հասանելի լիներ ՀՔԾ-ին։ Պետք է գտնել այն մարդկանց, որոնք այդ փաստաթղթերը ոչնչացրել են, և նրանք պետք է պատժվեն, որովհետև դրանք տեղեկատվություն են՝ կատարված հանցագործության մասին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ծառայողական քննությունն ուշ սկսելը պայմանավորում է  նրանով, որ ԱԱԾ տնօրենին ժամանակ էր անհրաժեշտ ուսումնասիրել կառույցը։ Պարոն Քոչարյանը համաձայն է Նիկոլ Փաշինյանի ակնարկի հետ՝ անհետացած փաստաթղթերում, վստահաբար, եղել են կոմպրոմատների դոսյեներ, որոնք Սերժ Սարգսյանի իշխանությունն օգտագործել է ընդդիմադիրների նկատմամբ․ «Դոսյեներ են եղել, դոսյեներով են կառավարել, մարդկանց հետ հարաբերվել, դոսյեների բացի եղել են նաև դոսյեների ապահովումը ապահովող կառույցներ, դրանք եղել են ապօրինի բայց լավ ֆինանսավորվող բնույթ»։ Կոմպրոմատների դոսյեներում, ըստ Անդրանիկ Քոչարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղեկություններ չեն եղել․ «Եթե ունենային կօգտագործեին, չկասկածեք։ Իրենց ունեցածը այդ մի քանի սուտի գաղտնալսումներն են կենցաղային բնույթի՝ Ալիկ Արզումանյանի, դրանք նախ պետք է փորձաքննության ուղարկել՝ ճշտել, իրո՞ք Արազումանյանն է, թե կեղծված են»։

«Չկա որևէ ողջամիտ բացատրություն՝ ինչո՞ւ ԱԱԾ փաստաթղթերի անհետացման մասին հասարակությունը տեղեկացավ 1 տարի անց միայն»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Հատկանշական է, որ թեև վարչապետը փաստաթղթերի անհետացումը հանցագործություն է համարում, այդ փաստով քրեական գործ չի հարուցվում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է՝ տեղի է ունեցել հանցագործություն, որը ոչ թե ծառայության, այլ պետական անվտանգության հետ է կապված, և ըստ այդմ՝  քրեական գործի հարուցումը պարտադիր է․ «Պետք է քրեական գործ հարուցվեր, որի չհարուցելը և ծառայողական քննությամբ այդ խնդիրն ուսումնասիրելը նպատակ ուներ առաջին հերթին կոծկել բուն հանցագործությունը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Վանեցյանը շահագրգռված, որ հանցագործություն կատարածները չբացահայտվեն և տրամաբանական ենթադրություն է՝ գերատեսչական շահերը շատ ավելի կարևոր են իր համար, քան օրենքի պահանջները։ Երկրորդ, որ քրեական գործ հարուցելու պարագայում նյութերի մատչելիությունը կմեծանար նաև հանրության համար։ Եթե ըստ Վանեցյանի՝ մայիսի 10-ին հայտնի է եղել, որ կորել են, բայց հիմա է հայտնում, ես պնդում եմ, որ փաստաթղթերն ինքն է վերցրել, որովհետև եթե ինքն էն ժամանակ չի հայտնել, հիմա է հայտնում, հիմնավոր կասկած կա, որովհետև ինչո՞ւ ես թաքցրել»։

Գեորգի Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտություն չտեսնելը իրավապաշտպանին զարմացնում է։ Կարելի է մի շարք ենթադրություններ անել, օրինակ, որ Արթուր Վանեցյանը կաշկանդված է Գեորգի Կուտոյանի հետ ինչ-որ հարաբերություններով․ «Կամ այնպիսի մարդիկ են առնչվում, որոնցով է ինքը կաշկանդված։ Բոլոր դեպքերում, սա այն գործելակերպը կամ պահվածքը չէ, որը իմ նշած կասկածները կարող է հերքել, ընդհակառակը, քրեական գործը պետք է բոլորովին այլ տեղ հարուցվեր՝ ՀՔԾ-ում»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը չարձագանքեց նաև Գլխավոր դատախազությունը՝ քրեական գործ չհարուցվեց, ինչն ըստ Արթուր Սաքունցի, Արթուր Վանեցյանի նկատմամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կաշկանդածության մասին է վկայում։

«Ես պե՞տք է ենթադրեմ, որ Վանեցյանն է որոշում՝ քրեական գործ հարուցվի կամ չհարուցվի։ Ես իրապես պնդում եմ, որ ՀՀ-ում ձևավորվում է սուպերպետական մարմին, որը և՛ գլխավոր դատախազության, և՛ ՀՔԾ-ի փոխարեն է որոշում։ Որոշում կայացնողը դարձել է Վանեցյանը, ինքն է որոշում՝ վարչապետի հայտարարության հիմքով քրգործ հարուցվի՞, թե՝ ոչ։ Իսկ գուցե պարոն Վանեցյանը միայն վերջերս է հայտնել վարչապետին փաստաթղթերի կորստի մասին։ Գործ ունենք մի կառույցի հետ, որ թափանցիկ չի գործում, և ինքն է որոշում՝ ինչքան թափանցիկ լինել հանրության համար հանրության շահերին վերաբերող հարցերով։ Բացարձակապես ԿԳԲ-ական մտածելակերպով և գործելակերպով կառույցի ղեկավարի հետ գործ ունենք, որը հանդիսանում է թիվ 1 վտանգը այսօրվա կառավարության գործունեության տեսակետից։ Ինքը հսկողությունից դուրս կառույց է»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։

Ռոբերտ Անանյան