Գերմանիան վետո կկիրառի ԵՄ-Թուրքիա Մաքսային միության պայմանագրի ընդլայնման դեմ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վետոյի իրավունք կկիրառի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնման դեմ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  Մերկելը այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ունեցած դռնփակ հանդիպումից հետո:

Մերկելը մասնավորապես նշել  է.«Գերմանիայի կառավարությունը ներկայիս պայմաններում, առաջիկա ամիսների ընթացքում,  Մաքսային միության վերաբերյալ բանակցությունների համար լիազորություն չի տա»: Թուրքական աղբյուրը այս հայտարարությունը որակել է որպես սկանդալային:

Նշենք, որ, որ ԵՄ-ի Թուրքիայի մաքսային միության պայմանագրի ընդլայնման կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս  պայմանագրի ընդլայնմանը դեմ էր արտահայտվել նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Որպես դրա պատճառ նա առաջ էր քաշել Թուրքիայում տիրող լարված իրավիճակը: