ԴԱՀԿ պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել. ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացի Ս. Ս.-ից ստացված հաղորդման հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ 

Այսպես, Ս. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր ծանոթը` Ս. Հ.-ն, Արարատ քաղաքի` իրեն պատկանող բնակարանը նվիրատվության պայմանագրով տվել է հարևանուհուն, սակայն մեկ տարի անց դիմել է դատարան` հիշյալ պայմանագիրն առոչինչ ճանաչելու խնդրանքով: Դատարանի որոշմամբ բնակարանի օտարումն արգելվել է, որի վերաբերյալ տրվել է համապատասխան կատարողական թերթիկ: Այն ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Վեդու բաժանմունք, սակայն նշված ստորաբաժանման աշխատակիցները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կեղծել են փաստաթղթի ներկայացման ամսաթիվն ու դիմումատուի ստորագրությունը և այդ կերպ դիտավորությամբ հետաձգել  բնակարանի օտարումը բացառող` արգելանք կիրառելու որոշման կայացումը: Հիշյալ հանգամանքն էլ Ս. Հ.-ի հարևանուհուն հնարավորություն է ընձեռել բնակարանն այդ ընթացքում վաճառել մեկ այլ անձի:

Այսպիսով, ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: