«Գործարարներն այսօր էլ չեն կարողանում առանց իշխանության հետ անձնական կապի հարց լուծել»․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
Բոլորը

Այս օրերին գլխավոր թեմա է դարձել պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությունը։ Ձեռնարկատե՞ր է նա, թե պատգամավոր։ Գործարարն իրավունք ունի՞ զբաղվել քաղաքականությամբ։ Այս հարցերի շուրջ Factor TV-ն զրուցում է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։

-Պարոն Մարտիրոսյան, բիզնեսը ինչու՞ պիտի տարանջատված լինի քաղաքականությունից։

-Որպեսզի հանրային շահը չխախտվի, որպեսզի արդարության մթնոլորտ լինի պետության մեջ։ Երբ որ մի ձեռնարկատեր հնարավորություն ունի պետության լծակներից օգտվել, մյուսը չունի, սա բերում է անբարեխիղճ մրցակցության։ Իսկ մրցակցության ոչ բարեխիղճ լինելը բերում է նրան, որ մարդիկ սկսում են ճանապարհներ գտնել էդ արդարությունը վերականգնելու կամ չեզոքացնելու համար։

-Դուք խոսում եք օլիգարխիի՞ց, թե գործարարից։

-Ես խոսում եմ առհասարակ մրցակցությունից, բայց արդեն ըստ ամեն մրցակցողի տաղանդի կամ հմտությունների, նրանք կունենան առավելություններ, բայց դա կլինի նրանց առավելությունները։ Բայց ինչպե՞ս է գործարարն սկսում տիրապետել իշխանական լծակների, որից էլ ծագում է օլիգարխիան՝ քչերի իշխանությունը։ Չէ՞ որ կա մյուս կողմը՝ երբ իշխանությունն է զբաղվում բիզնեսով։ Սա ավելի ծանր բան է, Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը նրանով չէր վտանգավոր, որ որեւէ գործարար զբաղվում էր քաղաքականությամբ եւ ստանում էր արտոնություններ, այլ որ իշխանությունն ուներ բիզնես, դատախազն ուներ, հարկային տեսուչն ուներ։ Լինելով չինովնիկ, նրանք վերացնում էին իրենց կողքի բիզնեսները։ Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական երկխոսությունը, այդ ժամանակ Մարգարայի կամուրջի շուրջ եղած հողերը գնվեցին ջրի գնով։ Բայց ովքե՞ր գնեցին՝ էն չինովնիկները, որոնք տիրապետում էին էդ ինֆորմացիային, որ էդտեղ ինչ-որ բաներ են լինելու։ Եթե մեր հրատարակչության տարբեր գրքեր՝ մեկը ֆինանսավորվում է մշակույթի նախարարության կողմից, մյուսը չի ֆինանսավորվում, էն առաջին գիրքն ստանում է մրցակցային առավելություն։ Սա ոչ բարեխիղճ մրցակցության երեւույթ է։ Եթե գործարարը մի տեղ աշխատում է, արարում է, պետությունը չպետք է խանգարի։ Պետությունը չպետք է նրա մրցակիցը դառնա։ Տարիներ շարունակ մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանում գիրք արտադրելը չլինի ավելի վատ պայմաններում, քան արտասահմանում։ Մենք անընդհատ բարձրաձայնել ենք սրա մասին։ Շատ հրատարակիչներ իրենց գրքերը տպագրում են Թուրքիայում, որովհետեւ այնտեղ տպված գիրքը Հայաստան բերելով ավելացված արժեքի հարկ չի մուծվում։ Իմ բարձրացրած ձայնը ոչ մեկին պետք չի, ոչ մեկը չի զբաղվել սրանով։

-Նոր իշխանության պարագայում Ծառուկյանի ինչի՞նչ էր պետք մտնել խորհրդարան։

-Հիմա երբ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ տեսել է, թե ոնց է իշխանությունը եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ Սերժ Սարգսյանի օրոք, եւ Նիկոլ Փաշինյանի օրոք ծիծաղել Արմեն Մարտիրոսյանի եւ իր ներկայացրած համքարության վրա, խի՞ չպիտի ուզենա ուղիղ լծակ ունենա։ Այսինքն, միջնորդավորված, չորրորդ իշխանության միջոցով հեռարձակված, հասցրած միտքը, կառավարությանը գրած նամակը հանդիպումները կառավարության անդամների, պատգամավորների հետ զրո արդյունքի են բերել։ Ակնհայտ խախտում է, օրը ցերեկով երեւում է, որ մեզ մոտ գրքի հրատարակությունը խայտառակ վիճակում է։ Մենք համեմատենք Վրաստանի հետ, միջին վրաստանցին 30 անգամ ավելի շատ է գիրք առնում, քան միջին հայաստանցին։ 30 անգամ։ 3 անգամ չէ, 10 տոկոս չէ, 3 հազար տոկոս է։ Դուք հասկանու՞մ եք էդ ինչ թռիչք է սպասվում էդ ժողովրդին։ Ու ի՞նչ անի, Գագիկ Ծառուկյանն ուղիղ չմասնակցի՞ ԱԺ ընտրություններին, ընկնի Արմեն Մարտիրոսյանի օ՞րը։ Շա՞նս եք տվել, որ Գագիկ Ծառուկյանը չմասնակցի։

-Բայց փաստորեն Գագիկ Ծառուկյանը հիմա կանգնած է ընտրության առաջ՝ լինել ձեռնարկատեր կամ պատգամավոր։

-Մեզ պետք է ի վերջո բուրժուադեմոկրատական հեղափոխություն ասեմ, ռեֆորմ ասեմ։ Բուրժուաները պետք է ֆինանսավորեն կուսակցություններին, նրանց, որոնք իրենց նման են մտածում, օրինակ լիբերալ թեւին։ Եվ էդ լիբերալ թեւը կարողանա հաջողություններ ունենա ընտրություններում եւ նրանց շահերն արտահայտի։

-Երբ ժողովրդական հեղափոխությունն արդեն եղել է, ինչպե՞ս պետք է տեղի ունենա բուրժուադեմոկրատական հեղափոխությունը։

-Հիմա շատ գեղեցիկ զրույց է, կատարյալ չի, բայց գեղեցիկ է՝ եւ Արարատ Միրզոյանի նամակն էր ցիվիլ, եւ Ծառուկյանի պատասխանն էր ցիվիլ։ Այսինքն, զրույցը կայանում է, իսկ ամենակարեւոր բանը պետության մեջ՝ որ զրույցը կայանա, որ դրսից տղա չկանչեն։

-Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում, որ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության մասին «ցուցմունք» տվեց կուսակցություններից մեկը։

-Շատ գեղեցիկ քայլ էր, երբ ԱԺ-ում չներկայացված կուսակցությունը հանրային կարեւորության հարց է բարձրացնում եւ էդ հարցը հանրությունը քննարկում է։ Խնդիրը Գագիկ Ծառուկյանը չէ։ Նա կուսակցության ղեկավար է, ակնառու երեւում է, բայց գործարարներն այսօր չեն կարողանում առանց իշխանության հետ անձնական կապի հարց լուծել։ Եվ էն իշխանության թեւը, ում հետ ես եմ աշխատում, ինձ ամեն օր խանգարում է, 20 տարի խանգարել են, խանգարում են նաեւ 21-րդ տարում։

-Էդ իմաստով հեղափոխությունը կայացե՞լ է։

-Իհարկե ոչ։ Երբ որ չինովնիկը, քաղաքական գործիչը, փոխնախարարը, նախարարը տեղյակ չի, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, ոչ մի օր չի աշխատել էդ ոլորտում, ասում է՝ եկեք գրողին փող տանք։ Տվեք, դիմացը ի՞նչ եք ուզելու, կտա՞։ Դատի եք տալու նրան, եթե կատարած չլինի, բայց ես ինքս էդ գրողի կողքը կկանգնեմ։ Ինչու՞ ես գրողին գայթակղում։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները տեսանյութում