Իսրայելի ուղղությամբ հասցվող հարվածների կապակցությամբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հայտարարություն են տարածել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եվրամիությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ են արել դադարեցնել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հասցվող օդային հարվածները: Այդ մասին ասված է Եվրամիութայն արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Մայա Կոսյանչիչի և ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարություններում. գրում է korrespondent.net-ը:

«Այս վտանգավոր իրավիճակի դեէսկալացիան ծայրահեղ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանության համար: Իսրայելցիներն ու պաղեստինցիները խաղաղ պայմաններում ապրելու իրավունք ունեն»,- ասված է Եվրամիության հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից է և լիովին աջակցում է «այդ զարհուրելի պայմաններում» Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին:

«Միացյալ Նահանգները դատապարտում է Գազայի հատվածից «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան շարժումների կողմից ամբողջ Իսրայելի քաղաքացիական խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հրթիռային հարվածների չդադարող տարափը: Մենք կոչ ենք անում բռնության պատասխանատուներին անհապաղ դադարեցնել ագրեսիան»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հարյուրավոր հրթիռներ և ականներ էին արձակվել, իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել էին դրանց մի մասը: