Պատժամիջոցները` որպես ամերիկյան վարչակազմի արտաքին քաղաքականության գործիք. VOA

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական մարտավարության կարևոր գործիքներից են տնտեսական պատժամիջոցները, որոնց միջոցով վարչակազմը փորձում է հասնել իր քաղաքական նպատակներին

Վենեսուելայում ընդդիմադիր ցուցարարները շարունակում են պայքարել Նիկոլոս Մադուրոյին հեռացնելու ուղղությամբ՝ապավինելով միջազգային աջակցությանը: Այս օգնության դրսևորումներից են ամերիկյան պատժամիջոցները Վենեսուելայի նավթայիարդյունաբերությնաոլորտում և Խուան Գուայդոյի ճանաչումը որպես անցումային նախագահ ԱՄՆ-ի ու այլ 50 երկրների կողմից:

Սակայն Մադուրոն շարունակում է պահպանել իշխանությունը քաղաքական բռնաճնշումների միջոցով:

Երեքշաբթի օրը Թրամփը սպառնացել է ուժեղացնել տնտեսական էմբարգոն Կուբայի դեմ՝ անօրեն ճանապարհով Վենեսուելային 20 հազար անվտանգության աշխատակիցներ տրամադրելու համար:

Դրան հաջորդել էին նոր պատժամիջոցներ ընդդեմ Կուբայի, ըստ որի, ամերիկյան բիզնեսները, որոնց ունեցվածքը բռնագրավվել էր Կուբայի կոմունիստական ռեժիմի կողմից 60 տարի առաջ, այժմ հնարավորություն են ստանում դիմել դատական հայցով եվրոպական կամ կանադական ընկերություններին, որոնց ձեռքն է անցել բռնագրավված սեփականությունը:

«Նա առաջ է քաշում դեռևս 90-ականներին Կոնգրեսում ձևավորված մի հետագիծ, որով այլ երկրները ստանում են ընտրության իրավունք՝ բիզնես անել ԱՄՆ-ի, թե Իրանի, Կուբայի ու Հյուսիսային Կորեայի հետ»,- նշում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Վիլիամ Ռեյնշը:

Պատժամիջոցների առումով հաջորդ երկիրը Իրանն է: Վերջերս Թրամփի վարչակազմը զգուշացրել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Իրանից նավթ գնել շարունակող երկրների նկատմաբ:

Այս պատժամիջոցները ի վերջո տվեցին որոշ արդյունքներ:

«Դրանք ստիպեցին եվրոպական երկրներին նվազեցնել կապերը Իրանի տնտեսության հետ: Դեմ լինելով այս քաղաքականությանը՝ նրանք սակայն որևէ միջոցներ չձեռնարկեցին՝ հակազդելու Միացյլա Նահագներին»,- ասում է Ռիչարդ Վեյցը Հուդզոնի հաստատությունից:

Թրամփի վարչակազմի պատժամիջոցներն իր հերթին ստիպեցին Հյուսիսային Կորեային ներգրավվել ապամիջուկայնացման երկխոսության մեջ և դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը:

Սակայն այս պահին երկխոսությունը մտել է փակուղի, քանի որ Վաշինգտոնը պահանջում է Փհենյանից ամբողջական ապամիջուկայնացում նախքան պատժամիջոցների վերացումը:

Չնայած պատժամիջոցները ավելացնում են այն գինը, որ վճարում է հակառակորդ երկիրը, սակայն վերլուծաբաններն ընդհանուր առմամբ հոռետես են, որ դրանք կարող են հանգեցնել վերջնական արդյունքի: Ըստ վերլուծաբանների, դրանց ազդեցությունը ժամանակի ընթացքում նվազում է: