«Հետևի դռնով վայրկյանների ընթացքում ինձ հանեցին». Վանաձորում փաստաբանի նկատմամբ փորձել են բռնություն կիրառել

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի շրջանակներում հրավիրված նիստի ընթացքում, տուժող կողմի իրավահաջորդի հետ եկած անձինք փորձել են բռնություն կիրառել փաստաբան Կարեն Թումանյանի նկատմամբ. «Սա երկրորդ նիստն էր: Ապացույցներ էինք հետազոտում, ամենքս մեր դիրքորոշումն էինք ասում գործի վերաբերյալ: Մինչ այդ ո՛չ անձնական վիրավորանք, ո՛չ մի բան չի եղել: Մի ամբողջ դահլիճ, 50 հոգի մարդիկ էին, իմ խոսելու ժամանակ հարձակվեցին վրաս: Կարգադրիչները քիչ էին, չէին կարողանում իրենց պահել, բայց դիմացը փակեցին, հետևի դռնով վայրկյանների ընթացքում ինձ հանեցին, մինչև օպեր խումբը եկավ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Թումանյանը:

Դեպքի հետ կապված և՛ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, և՛ Կարեն Թումանյանը հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

«Պետք է քննվի, ենթադրում եմ քրեական գործ կհարուցվի: Դա ոչ միայն իմ անձի հետ է կապված, այլև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր»,- ասաց Թումանյանն ու նկատեց՝ վերջին շրջանում փաստաբանների նկատմաբ բռնության դեպքեր հաճախակի են լինում:

Տաթևիկ Ղազարյան