ANCA-ն ամերիկյան օրենսդիրներին կոչ է անում մարտահրավեր նետել Ադրբեջանի ագրեսիային

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) իր Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությամբ անդրադարձել է 1994 թվականին կնքված զինադադարին՝ նշելով, որ Բաքուն պարբերաբար խախտում է այն: Հանձնախումբն ամերիկյան օրենսդիրներին կոչ է արել մարտահրավեր նետել Ադրբեջանի ագրեսիային:

«Մայիսի 5-ին մենք նշում ենք Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի՝ Բիշքեկի արձանագրության 25-ամյակը։ Մինչդեռ Բաքուն պարբերաբար խախտում է այս համաձայնագիրը, որը ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված միակ միջազգային փաստաթուղթն է։ Եթե մենք ուզում ենք Արցախի Հանրապետության անկախության համար երբևէ երկարատև և ժողովրդավարական խաղաղություն հաստատել, այս համաձայնագիրը պետք է պահպանվի և ամրապնդվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ օրենսդիրներին կոչ է անում հրադադարի պայմանագրի 25-ամյակը նշել Ադրբեջանի ագրեսիային մարտահրավեր նետելով՝ շարունակել Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը, պահանջել խաղաղ բանակցություններին Արցախի մասնակցությունը, աջակցել Արցախում խաղաղության վերաբերյալ Ռոյս-Էնգելս առաջարկություններին, զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև այս տարի Արցախ այցեր կատարել։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այս նպատակով կայք-էջ է ստեղծել՝ «Քայլ՝ դեպի արդարություն» խորագրով (Marchtojustice.org), որտեղ համապատասխան հայտը լրացնելով՝ կարելի է աջակցություն հայտնել ծրագրին։

Նելլի Մելքոնյան