Կանադայում հեղեղումների հետևանքով ավելի քան 12 հազար մարդ է տարհանվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կանադայի արևելյան Քվեբեկ, Նյու Բրանսուիք և Օնտարիո նահանգներում գետերի վարարումների հետևանքով ավելի քան 12 հազար մարդ հարկադրված է եղել լքել տները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV-ն:

Քվեբեկի իշխանությունների տվյալներով՝ միայն այս շրջանում տարերքի պատճառով շուրջ 10 հազար մարդ է տարհանվել: Նահանգում 6.7 հազար տուն ջրի տակ է անցել, ավելի քան 3.4 հազարը շրջապատվել է ջրով: Նյու Բրանսուիքում էլ 9.2 հազար բնակելի տուն է վնասվել, Օնտարիոյում՝ 1.000 տուն:

Այս շրջաններում երկրի Զինված ուժերի շուրջ 2.5 հազար զինծառայող կամավորների հետ միասին պաշտպանական ամբարտակներ է կառուցում գետերի ափերին:

Քվեբեկի և Նյու Բրանսուիքի իշխանությունները հաղորդել են, որ շուտով գետերի ջուրը կսկսի նվազել: Փոխարենը Օնտարիոյում դեռևս բարդ իրավիճակ է: «Վատագույնն առջևում է»,- ասել է Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը: Միաժամանակ, օդերևութաբանների կանխատեսմամբ, առաջիկա օրերին Օնտարիոյում կարող են հորդառատ անձրևներ տեղալ: