Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն գահ բարձրացավ

Լուրեր

19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 20:48
Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. պատուհանները փակ պահել
19.06.2026 | 20:33
Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Սուրենյան
19.06.2026 | 20:19
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից հանվել է Ուկրաինայի արագացված անդամակցության մասին դրույթը
19.06.2026 | 20:05
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
19.06.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանի սկզբունքայնությունը գիտենք․ վստա՞հ եք 3/5-ից կզրկվենք, եթե ԲՀԿ-ն մտնի ԱԺ, օրինակ՝ ղազագրերի պատճառով․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 19:47
Թակարդ փոստարկղում․ ինչու են փաստեր ստուգողներին փորձում ներգրավել կեղծիքի տարածման մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 19:34
Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր
19.06.2026 | 19:25
Քաղաքական ուժերից 7-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները
19.06.2026 | 19:13
Ես պիտի իմանա՞մ, թե ինչ պայմանավորվածություն ունեն. Մինասյանը` Քոչարյանի և Կարապետյանի հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 19:00
Ներդրված մարդիկ կարող են գնալ՝ ցուցմունք տալ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի մասին․ մենք չե՛նք բաժանել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:50
Սեդա Սաֆարյանը` ընտրությունների արդյունքների վիճարկման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:44
«Իտալիան և ես երբեք չենք աղաչում». Մելոնին հակադարձել է Թրամփին, թե աղաչել է ԱՄՆ նախագահին՝ լուսանկարվել իր հետ
Բոլորը

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն գահ է բարձրացել և առաջին անգամ դիմել ժողովրդին:

«Երդվում եմ Սահմանադրությանը համապատասխան կատարել Ճապոնիայի խորհրդանիշի պարտականոթյուններս»,- ասել է Նարուհիտոն: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NHK-ն:

Կայսրն ասել է, որ ձգտելու է խաղաղության ամբողջ աշխարհում: Նշենք, որ Նարուհիտոյի գահակալության պաշտոնական արարողությունը տեղի կունենա ավելի ուշ՝ հոկտեմբերին:

59-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն Ճապոնիայի 126-րդ կայսրն է: Այսպիսով, Ճապոնիայում սկիզբ դրվեց «Ռեյվա» դարաշրջանին, ինչը նշանակում է կարգուկանոն և ներդաշնակություն:

Նարուհիտոյի հայրը՝ 89-ամյա Ակիհիտոն, պաշտոնապես գահից հրաժարվեց ապրիլի 30-ին: Նա այդ մասին հայտնել էր դեռևս 2016 թվականին: Մեկ տարի անց Ճապոնիայի խորհրդարանը հավանության արժանացրեց օրինագիծը, որը կայսրին թույլ տվեց գահը փոխանցել իր ժառանգորդին: Այսպիսով, Ակիհիտոն 200 տարվա ընթացքում առաջին կայսրը դարձավ, որը հրաժարվեց լիազորություններից: