«Իր ասածների պատճառով Փաշինյանը մի տարի է՝ արդեն ներդրումներ չունի». ռուս պատգամավորը՝ Սոլովյովի հաղորդմանը

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Ռուս հայտնի հաղոդավար Վլադիրմիր Սոլովյովի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»՝ ապրիլի 28-ին հեռարձակված հաղորդման ընթացքում հերթական անգամ քննարկվում էր Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Թեման, կարծես, մեզ չէր էլ հետաքրքրի, եթե չլինեին մի քանի դրվագներ։

Հաղորդման ընթացքում, մասնավորապես, քննարկվեցին Պուտինի կողմից Դոնբասի բնակիչներին ռուսական անձանգրեր տրամադրելու և այս քայլին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու պատասխանի հարցերը: Փորձելով հասկանալ Զելենսկու քայլերը՝ ռուսներն անմիջապես հիշեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Փաշինյանի մասին խոսեց՝ պատասխանելով ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունին:

«Անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր վարչապետ դառնալ: Այդ ժամանակ ես Երևանում էի: Ուզում եմ պարզ համեմատություն անցկացնել։ Նա ընտրվելուց առաջ շատ բաներ էր ասել, երբ խմբակցության ղեկավար էր։ Ես նրա հետ հանդիպեցի և ասացի՝ Նիկո՛լ,ասա՛ ինձ, ի՞նչ նկատի ունես, երբ խոսում ես ԵՏՄ-ից դուրս գալու մասին։ Դու այդ հարցը դրել ես քվեարկության։ Հասկանո՞ւմ ես, որ կլինես պետության ղեկավար և ստիպված կլինես այդ հարցին պատասխանել: Ի՞նչ նկատի ունեիր, երբ խոսում էիր ՀԱՊԿ-ի մասին»,- պատմեց Կալաշնիկովը, սակայն Փաշինյանի պատասխանի մասին ոչինչ չասաց:

Նա նաև հավելեց, որ հիմա Զելենսկին պիտի հասկանա իր օգտագործած ամեն բառի արժեքը, որ Փաշինյանի սխալները չկրկնի:

«Այս ընթացքում Փաշինյանի դիրքորոշումն արմատապես փոխվել է։ Նա կոնսոլիդացրեց ուժերը և հաղթեց պառլամենտի ընտրություններում: Նույնը հիմա Ուկրաինայում սպասվում է Զելենսկուն։ Բայց ուզում եմ ասել, որ այդ հայտարարությունների պատճառով Փաշինյանն արդեն մի տարի ներդրումներ չունի: Որովհետև Հայաստանը կարող է ներդրումներ ստանալ միայն Ռուսաստանից։ Հիմա ներդրումներ չկան»,- հայտարարեց Լեոնիդ Կալաշնիկովը:

Էմմա Չոբանյան