Երգի պետական թատրոնը նոր տնօրե՞ն կունենա. Արմեն Սարգսյանը պարզաբանում է

Լուրեր

28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երգի պետական թատրոնը, հնարավոր է, շուտով նոր տնօրեն ունենա: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝ նա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանն է: Նշենք, որ թատրոնն այժմ ղեկավարում է Արթուր Ասատրյանը:

Factor.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշեց, որ այս հարցով այսօր քննարկում է ունեցել: Նրա խոսքով՝ իշխանությունից համապատասխան առաջարկ է ստացել:

«Նշանակում դեռ չի եղել, առայժմ խոսակցությունների փուլում ենք։ Թատրոնի ներկայիս տնօրեն Արթուր Ասատրյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք: Գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ էլ երկար տարիներ աշխատել եմ: Կարծում եմ՝ այժմ էլ դեմ չի լինի ինձ հետ աշխատել»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Սարգսյանի անունը շրջանառվում էր որպես Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թեկնածու: Արմեն Սարգսյանը նշել էր, որ նման առաջարկ չի ստացել, սակայն մեկ այլ թատրոնի տնօրենի պաշտոն զբաղեցնելու առաջարկ է եղել:

«Առաջարկներ շատ եմ ստացել: Բոլորը չեմ կարող թվել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

Երգի պետական թատրոնի այժմյան տնօրեն Արթուր Ասատրյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Նելլի Մելքոնյան