ԱԺ պատգամավորներն ու սպորտի փոխնախարարն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց:

«Պաշտոնյաները դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել մարզադպրոցում, ծանոթացել մարզումների պայմաններին, քննարկել կառույցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները:

Չնայած մարզադպրոցի խարխուլ պայմաններին՝ հունահռոմեական ըմբշամարտը Գյումրիում մեծ մասսայականություն է վայելում, իսկ դպրոցում մարզիկների պակաս չեն զգում. չէ՞ որ այստեղ է մարզվում նաև Օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ պատգամավորները նախօրեին գտնվում էին Ջավախքում՝ մասնակցելու «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը և Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղի՝ Դամալայի օրվա տոնախմբությանը»,- ասված է հաղորդագրությունում: