Պորոշենկոն խղճուկ տեսք ուներ Զելենսկու հետ բանավեճի ընթացքում. Միխեիլ Սաակաշվիլի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևում նախագահի թեկնածուների միջև տեղի ունեցած բանավեճի ընթացքում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր մրցակից Վլադիմիր Զելենսկիի համեմատ «խղճուկ» տեսք ուներ. գրում է Life.ru-ն:

«Ես չեմ ուզում ասել, որ Զելենսկին հաղթեց բանավեճը, բայց կարծում եմ, որ Պորոշենկոն պարտվեց, նա խայտառակեց իրեն: Պորոշենկոն ոչ միայն պարտվեց, այլև շատ խղճուկ տեսք ուներ»,- ասել է Սաակաշվիլին:

Նա ասել է, որ Զելենսկիի կողմնակիցները լավ գիտեն Ուկրաինայի գործող նախագահին և թե ինչպես է Պորոշենկոն իրեն համեմատում Ուինսթոն Չերչիլի հետ: «Չերչիլը, հավանաբար, շուռ է գալիս դագաղում»,- ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Պորոշենկոն կփորձի «քաոս ստեղծել» երկրում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կհամագործակցի Վլադիմիր Զելենսկիի հետ, եթե վերջինս իրեն պաշտոն առաջարկի, Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինային: «Անպայման գալու եմ Կիև, որը ես իմ տունն եմ համարում: Ուզում եմ օգնել Ուկրաինային ոտքի կանգնել»,- եզրափակել է նա: