Այսօր կկայանա Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռուստաբանավեճը։ Այն կտևի մեկ ժամ։ Այս մասին հայտնում է rbc.ua-ն։

Պորոշենկոյի կողմից նախորդ բոլոր բանավեճերի հրավերները Զելենսկին անտեսել էր և չէր ներկայացել։ Բացի այդ, նա նշել էր, որ ապրիլի 19-ի հեռուստաբանավեճին ինքն է Պորոշենկոյին հրավիրել, իսկ մյուս բոլոր միջոցառումներին ներկա գտնվել չի պատրաստվում։

Զելենսկին նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պետք է իր գործերով զբաղվի և ոչ թե հեռուստատեսությամբ իր հետևից ընկնի՝ այդ ամենը շոուի վերածելով։

«Շոումենը կարող է նախագահ դառնալ, սակայն նախագահը, որը շոումեն է դարձել, տխրեցնող է»,- նշել էր նախագահի թեկնածուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորոշենկոյի թիմակիցները հայտարարել էին, թե Ուկրաինայի Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների բանավեճերը կայանան Հանրային հեռուստատեսության տաղավարում: Այդուհանդերձ, Վլադիմիր Զելենսկին շարունակել էր պնդել, որ դեբատները պետք է կայանան բացառապես մարզադաշտում և քվեարկությունից երկու օր առաջ` ապրիլի 19-ին։

Ապրիլի 16-ի երեկոյան էլ հայտնի էր դարձել, որ Պորոշենկոյի և Զելենսկու նախընտրական շտաբերը մարզադաշտի վարձակալության պայմանների շուրջ համաձայնության են եկել։

 

Նելլի Մելքոնյան