Տխրեցնող է, որ նոր իշխանությունում լինում են պաշտոնյաներ, որոնց հետ կապված քրգործեր են հարուցվում. իրավապաշտպանը՝ Դավիթ Սանասարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ոստիկանության 101-ամյակի միջոցառումներին՝ անընդունելի համարեց, որ անկախ Հայաստանի ոստիկանությունն իրեն համարում է «սովետական միլիցիայի» հետնորդը:

«ՀՀ ոստիկանությունը, իհարկե, 101 տարեկան չէ: Ոստիկանության կենսագրության մեջ մտցնում են նաև խորհրդային շրջանը, որը տրամաբանությունից դուրս է»,- ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Նույնը վերաբերում է ԱԱԾ-ին։ Հայաստանի անկախության դեմ պայքարած կառույց է սովետական ԿԳԲ-ն, որը համարվում է մեր ԱԱԾ-ի «նախահայրը»։ Ոստիկանության դեպքում էլ խոսքը սովետական միլիցիայի մասին է: Կարծում եմ՝ մեր ոստիկանությունը 28 տարեկան է»:

Թեև իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանի այս մեկ տարվա ոստիկանությունն էապես տարբերվում է նախորդ տարիների ոստիկանությունից, բայց սա իրական փոփոխություն չի համարում: «Սա հանգամանքների բերումով փոփոխություն է: Ընդհանրապես, բոլոր ուժային կառույցները, որոնք տարիներ շարունակ ծառայել են քրեաօլիգարխիկ համակարգին, երկրի քաղաքական իշխանությունների վերարտադրման գործին, հեղափոխությունից հետո պետք է գոնե հանդես գային զղջմամբ կամ ինչ-որ ձևակերպմամբ դատապարտեին իրենց արատավոր գործունեությունը: Եթե դա չես անում, հետագայում կրկնվելու միտում է դրսևորվում»,- նշեց Հարությունյանը։

Նրա համոզմամբ՝ հեղափոխությունից հետո ոստիկաններն իրենց նախկին արածներին պետք է գնահատական տային: «Եթե ի վիճակի չէին, պետք է հեռանային։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ օրվա պահանջին համահունչ ապրում են. այսօր չի կարելի կաշառք վերցնել, չեն վերցնում, այսօր վարչապետն այսինչ մարդն է, այսինչ պայմաններ է դնում նրանց առաջ, նրանք այդպես անում են, վաղը վարչապետը կլինեմ ես, կասեմ՝ արեք՝ ինչ ցանկանում եք, նրանք կվերադառնան իրենց հին գործելաոճին: Կամ ասեմ՝ այնպես արեք, որ ես իշխանությունից չզրկվեմ կամ իմ որդին հայտարարվի իշխանավոր, նրանք կանեն այնպես, որ իմ որդին դառնա իշխանավոր»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Ուստի, նրա համոզմամբ, խնդիրը պատճառների մեջ է. «Եվ եթե մենք չենք կարող պատճառները հասկանալ, գնահատել և վերագնահատել, ապա դրա կրկնությունից խուսափել չենք կարող: Ապագա մտնելուց առաջ նրանք պետք է մաքրվեն: Նրանք չեն կարող անցյալի բեռով, անցյալի բարքերով, անցյալի մտածողությամբ մտնել ապագա»,- հավելեց իրավապաշտպանը։

Միաժամանակ, Վարդան Հարույթւոնյանը դրական փոփոխություն համարեց, որ Ոստիկանությունը վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական գործընթացների մեջ չի ներգրավվում. «Սա արդեն լավ է: Ցուցարարներ չի բռնում, սա արդեն դրական է: Սրանք այն երևույթներն են, որ եղել են մեր կյանքի ուղեկիցը»:

Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին պաշտոնեական դիրքի չարաշահման և ձեռնարկատիրությանը խոչընդոտելու համար հարուցված քրեական գործով որպես կասկածյալ ներգրավելու փաստին՝ իրավապաշտպանն ասաց. «Տխրեցնող հանգամանք է, որ նոր իշխանությունում լինում են պաշտոնյաներ, որոնց հետ կապված քրեական գործեր են հարուցվում։ Շատ չէի ցանկանա, որ Դավիթ Սանասարյանի անունը կապվեր այդ ամեն ինչի հետ։ Չեմ էլ կարող հավատալ, որ նա կգնար ինչ-որ կեղծիքի: Բոլորովին չի բացառվում, որ նա ստորագրած լինի ինչ-որ փաստաթղթեր, որոնք հետո օգտագործված լինեն իր դեմ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան