Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում, քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարության մամուլի ծառայության տվյալները:

Նվազագույն տարբերությամբ սոցիալ-դեմոկրատներին հետևում է նույնպես ընդդիմադիր «Իրական ֆիններ» կուսակցությունը. Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 17.7 տոկոս ձայն, «Իրական ֆինները»՝ 17.5 տոկոս: 16.9 տոկոս քվեով երրորդ տեղում Ազգային կոալիցիոն կուսակցությունն է:

Իշխող «Ֆինլանդական կենտրոնը» 13.9 տոկոս ձայն է ստացել, որն այս ընտրություների արդյունքում խորհրդարանում 18 մանդատ է կորցրել: 11.4 տոկոս ձայնով էլ հինգերորդ տեղում ընդդիմադիր «Կանաչների» միությունն է:

Ընտրությունների արդյունքում սոցիալ-դեմոկրատները խորհրդարանում 40 մանդատ կստանան, ինչպես նաև կառավարություն ձևավորելու հնարավորություն: Սակայն մեծամասնություն ունենալու համար նրանք ստիպված կլինեն կոալիցիա կազմել քաղաքական այլ ուժերի հետ:

Կուսակցության առաջնորդ Անտտի Ռիննեն լրագրողներին ասել է, որ կոալիցիա ձևավորելու համար իր «հարցում կուղարկեմ մյուս ուժերին՝ հասկանալու համար, թե որքանով են համընկնում դիրքորոշումները»: Նա առայժմ դժվարացել է ասել, թե ում հետ են կոալիցիոն կառավարություն կազմելու: