Թրամփը չի ներկայացնում հարկային պարտավորությունների մասին փաստաթուղթը. կրքերն ուժգնանում են

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չի կատարում նախագահ Թրամփի հարկային պարտականությունների մասին փաստաթղթերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին հանձնելու կոնգրեսականների պահանջը: Սա ակնկալում է քաղաքական պայքարի էլ ավելի սրում. գրում է VOA-ն։

Ամեն մի խոսակցությունից հեռու մնալու նպատակով, ԱՄՆ-ի նախագահներն անցած հիսուն տարիների ընթացքում հրապարակել են պետությանը վճարած հարկերի մասին իրենց փաստաթղթերը: Բոլոր նախագահները, բացի Դոնալդ Թրամփից:
‘’Նման օրենք չկա, եւ քանի դեռ իմ հարցով շարունակվում են ստուգումները, ես դա չեմ անելու’’, հայտարարում է նա:
Իսկ դեմոկրատ կոնգրեսականներն ավելի ու ավելի բարձրաձայն են հնչեցնում պետությանը մուծած նրա գումարների մասին փաստաթղթերը հրապարակելու պահանջը:

Առաջինը նախագահ Ռիչարդ Նիքսոնն էր, որին ստիպեցին հրապարակել հարկային մուծումների մասին իր փասթաղթերը, երբ տեղեկություններ տարածվեցին, որ նա մուծում է շատ ավելի փոքր գումար, քան պահանջվում է օրենքով:

Ու հիմա, երբ Թրամփը հրաժարվում է ներկայացնել այդ տվյալները, ինչպես վերլուծաբան Ռուդի Մեհրբանին է ասում, հարց է բարձրանում, թե ինչ է Թրամփը փորձում թաքցնել:

Թրամփը խախտեց նախագահական չափանիշներից եւս մեկը, երբ որոշեց նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չհրաժարվել իր բիզնես շահերից:

Վերլուծաբան Ջերըմի Վենուքի խոսքերով, բիզնես շահերից հրաժարվելու մասին օրենքն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակ: ‘’Սակայն Թրամփն առաջին նախագահն է երկրի ժամանակակից պատմության մեջ, որն ունի այսքան թանկ ակտիվներ, ու հատկապես արտասահմանյան երկրներում’’, ասում է նա:

Իսկ Թրամփի արտասահմանյան բիզնեսների կայսրությունը վեր է հանում շահերը բախվելու մասին հարցեր եւ ոտնահարում
սահմանադրության այն կետը, որն արգելում է նախագահներին դրամական միջոցներ ստանալ օտարերկրյա կառավարություններից: