Ասանժի հայրենիքում չեն պատրաստվում սատարել նրան. գործով դատալսումները տեղի կունենան մայիսի 2-ին

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Լոնդոնում ձերբակալված WikiLeaks-ի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժը չի կարող առանձնահատուկ վերաբերմունքի հույս ունենալ և նույնպիսի աջակցություն կստանա, ինչ Ավստրալիայի մյուս քաղաքացիները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ABC-ի եթերում հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Ասանժն Ավստրալիայի կառավարությունից նույնպիսի աջակցություն կստանա, ինչ արտերկրում դժվար կացության մեջ հայտնված ցանկացած այլ քաղաքացի: Նրա հանդեպ ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք չի լինի: Երբ ավստրալացիներն արտերկիր են մեկնում և օրենքի հետ խնդիրներ են ունենում, նրանք բախվում են այդ երկրների դատական համակարգերի հետ: Ջուլիան Ասանժի արտահանձնման գործը վերաբերում է միայն ԱՄՆ-ին և մեզ հետ ոչ մի առնչություն չունի»,- ասել է Մորիսոնը:

WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվեց նախօրեին Լոնդոնում, երբ Էկվադորը հրաժարվեց նրան դիվանագիտական ապաստան տրամադրել: Ասանժին ձերբակալեցին 2012 թվականին տրամադրված ծանուցագրի հիման վրա՝ բրիտանական դատարան չներկայանալու համար: Միաժամանակ, նրան մեղադրանքներ են առաջադրել Շվեդիան (բռնաբարության համար) և ԱՄՆ-ն (նախկին զինվորականների հետ դավադրության և նրանց կողմից հափշտակված ծառայողական փաստաթղթերը հրապարակելու համար):

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, հիշեցնենք, հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները խոստացել են Ջուլիան Ասանժին չարտահանձնել որևէ երկիր, որտեղ նրան կարող է մահապատիժ կամ խոշտանգում սպառնալ:

Ասանժի գործով լսումները կանցկացվեն մայիսի 2-ին: Մինչև հունիսի 12-ն էլ ԱՄՆ-ն պետք է Մեծ Բրիտանիային ներկայացնի արտահանձնման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Ասանժի պաշտպանական խումբը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ին արտահանձնելու դեպքում նրան կարող է մինչև 35 տարի ժամկետով ազատազրկում կամ մահապատիժ սպառնալ, մինչդեռ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրան 5 տարվա բանտարկություն է սպառնում հաքերային գործունեության համար: