Սարիկ Մինասյանը՝ Բալասանյանին «կլյաուզնիկ» անվանելու և ընտրություններին նրա համար աշխատելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

«Տհաճ ստացվեց, վարչապետի ներկայությամբ, բայց իմ ինքնասիրությունը բարձր է». ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում  նման կերպ արձագանքեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ուրբաթ օրը վարչապետի ներկայությամբ Գյումրու քաղաքապետի հետ լեզվակռիվ սկսվեց:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ընթացքում հենց վարչապետի և լրագրողների ներկայությամբ Գյումրու քաղաքապետի և ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանի միջև լեզվակռիվ սկսվեց, նրանք միմյանց անվանեցին «կլյաուզնիկ»:

-Պարոն Մինասյան, ինչո՞ւ վարչապետի ներկայությամբ Դուք և Գյումրու քաղաքապետը կոնֆլիկտի մեջ մտաք, միմյանց վիրավորեցիք: Պատճառը ո՞րն էր:

-Առաջինը ես չեմ մտել կոնֆլիկտի մեջ, երկրորդն էլ, շատ ճիշտ է՝ տհաճ ստացվեց, վարչապետի ներկայությամբ, բայց իմ ինքնասիրությունը բարձր է: Ոչ մեկի թույլ չեմ տա վիրավորել:

–Դուք Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետի պաշտոնն էիք զբաղեցնում, ի՞նչ եղավ, որ ձեր հարաբերությունները լարվեցին:

-Ես լարված չեմ, շատ հանգիստ եմ: Գյումրեցիների կողքին եմ, իմ քաղաքը շատ եմ սիրում:

–Հիմա Ձեր և քաղաքապետի հարաբերություններն ինչո՞ւ լավ չեն:

-Ո՞վ ասաց, որ լավ չեն:

–Նշյալ միջադեպից  ենթադրելի է, որ լավ չեն:

-Ռեպլիկ է եղել, պատասխանել եմ ռեպլիկին:

-2016 թվականին Ձեր և Սամվել Բալասանյանի հարաբերություններն ավելի ջերմ էին, քանի որ Դուք Գյումրու «Գծի ետև» կոչվող թաղամասում պայքարում էիք, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքացիները Բալասանյանի օգտին քվեարկեին: Ինչո՞ւ նախկինի նման լավ հարաբերություններ չունեք, ինչ «սև կատու» է անցել ձեր  միջև։

-Ոչ մի սև կատու էլ չի անցել: Այդ հարցը իրեն չի վերաբերվում, շինարարին է վերաբերվում, խնդիրն արձանագրել ենք:

–Ամեն դեպքում չեք հերքում, որ ընտրությունների ժամանակ Սամվել Բալասանյանի համար «աշխատել եք»:

-Մի թիմում  ենք եղել, խնդիր կա՞:

Հիշեցնենք, որ Գյումրիում,  պատասխանելով Factor.am-ի հարցին, թե որն էր իր ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած լեզվակռվի պատճառը,  Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասել էր. «Քաղաքը պետք չէ վարկաբեկել, այսօր քաղաքում 44 կմ ճանապարհ է կառուցվում, ճշմարտությունը թող խոսեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան