Գյումրու քաղաքապետը՝ իր նախկին ենթակայի հետ վարչապետի ներկայությամբ լեզվակռվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Քաղաքը պետք չէ վարկաբեկել, այսօր քաղաքում 44 կմ ճանապարհ է կառուցվում, ճշմարտությունը թող խոսեն»,- պատասխանելով Factor.am-ի հարցին, թե որն էր իր ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած լեզվակռվի պատճառը՝ ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Մեր հիշեցմանը, որ ներկայումս ԼՀԿ-ից ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը ժամանակին աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում և տեղեկացված է քաղաքի կառուցապատման խնդիրներին, ինչով է Բալասանյանը պատճառաբանում իրենց հարաբերությունների վատացումը, վերջինս արձագանքեց․ «Ես բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ»։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ընթացքում հենց վարչապետի և լրագրողների ներկայությամբ Գյումրու քաղաքապետի և ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանի միջև լեզվակռիվ սկսվեց, նրանք միմյանց անվանեցին «կլյաուզնիկ»՝ չանսալով անգամ վարչապետի հորդորին՝ դադարեցնել լեզվակռիվը։

Նիկոլ Փաշինյանը վրդովվեց՝ ասելով․ «Կարո՞ղ է մի հատ էլ ստեղ քուչի կռիվ սկսեք, մի հատ հանգստացեք, այ քեզ բան»։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին Factor.am-ը հիշեցրեց նաև քաղաքապետի նախորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին արված հայտարարությունն այն մասին, որ Գյումրիում էլ Սերժ Սարգսյանը ներկայացված է Բալասանյանի դեմքով:

«Ինձ ընտրել է 30,000 մարդ»,- արձագանքեց Գյումրու քաղաքապետը։

Նարեկ Կիրակոսյան