«Սպայկա»-ի դեմ գործը վերաբերում է թուրքական լոլիկը Հայաստանով Ռուսաստան արտահանելուն․ գործարար

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Գործարար, Menu Group ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ «Սպայկա» ընկերության և ՊԵԿ-ի միջև վեճը կապված է 2015-ից հետո Թուրքիայից Հայաստան ներկրված, ապա Ռուսաստան արտահանված լոլիկի հետ։

«Երբ 2015 թվականի նոյեմբերի 24֊ին թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական СУ-24 ռմբակոծիչին, Դավիթ Ղազարյանը և իր գործընկերները հնարավորություն տեսան։ Ռուսները արգելք դրեցին թուրքական ապրանքների և ծառայությունների, այդ թվում և լոլիկի վրա, ու ռուսական մանրածախ շուկան մնաց անլոլիկ։ Այդ պահանջարկը բավարարելն այնքան էլ հեշտ չէր այլ երկրներում աճեցված լոլիկով, քանի որ թուրքական լոլիկը թե գնով, թե որակով, թե արտադրական ծավալներով անմրցելի էր այդ շուկայում։ Ու հղացավ միտք. վաճառել նույն թուրքական լոլիկը նույն ռուսներին, բայց ներկայացնելով դա որպես հայկական։ Սխեման գործում էր այսպես՝ թուրքական լոլիկը Թուրքիայում ձևակերպվում է որպես արտահանված Վրաստան, քանի որ Թուրքիան արտահանման արգելք ունի Հայաստանի նկատմամբ, Վրաստանում լոլիկը նորմուծվում է ժամանակավորապես, և առանց որևէ հարկ վճարվելու ուղևորվում Հայաստան։ Լոլիկը Հայաստան շատ խորը չի ներմուծվում, ընդամենը մի 500 մետր, որովհետև միանգամից արտահանվում է Ռուսաստան։ Եթե այդ լոլիկը ներմուծվեր ու արտահանվեր «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, ապա Սպայկան կվճարեր 0Դ հարկեր, բայց այդպես ստիպված պիտի ցույց տային ռուսներին լոլիկի իսկական ծագումը՝ թուրքական։ Դա շրջանցելու համար ներմուծել են իբր վերջնական սպառման նպատակով, ու հետո նույն լոլիկը ցույց են տվել որպես Հայաստանում աճեցված ու ձևակերպել են արտահանումը։

Ֆորմալ առումով ՊԵԿ֊ը լրիվ ճիշտ է, իսկ ըստ էության լրիվ ճիշտ է Դավիթ Ղազարյանը։ Նույն լոլիկի ժամանակավոր ներմուծման և արտահանման պարագայում իրենք հարկ չէին վճարի ընդհանրապես։ Վերջնական ներմուծում ձևակերպելու միակ պատճառն ապրանքի ծագումը փոխելն է եղել։

Իհարկե, խոսում են նաև, որ ներմուծված թուրքական լոլիկի մի փոքր մասը վաճառվել է նաև մեր տեղական շուկայում, ըստ էության առանց մաքսազերծվելու։ Այս օպերացիայի արդյունքում Սպայկան Ռուսաստանում դարձավ սուպերմատակարար։ Ձեռք բերելով նման լուրջ կապեր ռուսական մանրածախ ոլորտում Սպայկան սկսեց մի կողմից մոնոպոլիզացնել հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի ռուսական շուկա, մյուս կողմից էլ ձեռնամուխ եղավ սեփական արտադրական հզորությունների ստեղծմանը, որի վերջնական նպատակն էր օգտվել ընձեռնված քաղաքական իրավիճակից ու թուրքական լոլիկի փոխարեն ռուսական սուպերմարկետներում շարել հայկականը։ Նրանք որպես նվեր ՀՀ նախորդ կառավարությունից ստացան Երևանում գտնվող մեծ հողակտորներ, ստացան բազմաթիվ հարկային արտոնություններ, օրենսդրական փոփոխություններ, նվազեցված գազի սակագներ, ստացան հնարավորություններ օգտվել միջազգային կառույցների վարկային ռեսուրսներից և բազմաթիվ այլ արտոնություններ։

Կարո՞ղ էին արդյոք այլ հայկական ընկերություններ նման գործարք անել. իհարկե ոչ։ Դա հնարավոր էր անել միայն կոռումպացված նախկին սիստեմի հետ խիստ փոխկապակցված լինելու պարագայում։ Դավիթին բավականին լավ եմ ճանաչում՝ շատ սրամիտ ու անսպառ էներգիայի ու աշխատասիրության տեր բիզնեսմեն է, բայց հակված եմ կարծելու, որ նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։

Ի՞նչ անել։ Պարզ է, որ այդ հարկերը չեն գողացվել պետությունից, քանի որ ըստ էության դա ժամանակավոր ներմուծում է եղել, չհաշված հայկական շուկայում վաճառածը, որն, ասում են, չնչին քանակների է եղել։ Ըստ էության խնդրին նայելիս՝ այդ հարկերը պետք է չհավաքագրել։ Կարծում եմ նաև, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության ներդրումը հայկական լոլիկը Սպայկայի միջոցով ռուսական շուկայում թուրքականի տեղը դնելու սուրբ նպատակի մեջ, պետք է շուտ վերջ տալ այս շուխուռին, Սպայկային տրված արտոնությունները դարձնել բաժնեմաս, արագ միջնորդել, որ վարկային միջոցները գան ու դառնան լոլիկ ու 500 աշխատատեղը դարձնել 1500։

Ընդհանրապես, անկախ նրանից, որ անձամբ ես ու բազմաթիվ այլ բիզնեսմեններ շատ են տուժել անարդար մրցակցությունից, կարծում եմ, որ նախկին անարդար մրցակցողներին չպիտի հանել շուկայից, նրանք հարկերը վճարելու փոխարեն վճարել են համապատասխան կաբինետներում նստողներին։ Իսկ այ էդ կաբինետներում նստողների մասին ոչ մի լավ բան չեմ կարող ասել  🙂

Դիսքլեյմըր՝ Ես անձամբ փաստերին չեմ տիրապետում, ընդամենը համադրում եմ տարբեր կողմերի հայտարարություններն ու իմ լսածները, էնպես որ բոլոր կարդացողներին խնդրում եմ վերաբերվել համապատասխանաբար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։